https://arm.sputniknews.ru/20250731/rvoskvosmvosn-u-nasa-n-pajmanavvorvel-en-minchev-2028-tvakany-mtk-i-shahagvortsman-masin-91883771.html
«Ռոսկոսմոսն» ու NASA-ն պայմանավորվել են մինչև 2028 թվականը ՄՏԿ-ի շահագործման մասին
«Ռոսկոսմոսն» ու NASA-ն պայմանավորվել են մինչև 2028 թվականը ՄՏԿ-ի շահագործման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պատվիրակությունը Հյուսթոն էր ժամանել հուլիսի 29-ին: 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T23:19+0400
2025-07-31T23:19+0400
2025-07-31T23:19+0400
տիեզերք
ռուսաստան
ամն
ռոսկոսմոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91882968_30:0:917:499_1920x0_80_0_0_d05226e21fa29ca654debdd9bc1601a9.jpg
«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը և NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Շոն Դաֆին հանդիպել են ԱՄՆ-ում, քննարկել են միջազգային տիեզերակայանի, լուսնային ծրագրերի և խորը տիեզերքի յուրացման շուրջ աշխատանքները, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:Պետական կորպորացիայի Telegram-ալիքում նշվում է, որ սա տիեզերական գործակալությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է 2018 թվականից ի վեր:Դմիտրի Բականովը և Շոն Դաֆին մտադիր են պահպանել համագործակցության ալիքը տիեզերքում՝ չնայած քաղաքական իրավիճակին:Ռուսական պատվիրակությունը մտադիր է այցելել Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոն, Boeing ընկերության արտադրական ստորաբաժանում, ինչպես նաև հանդիպել Crew Dragon տիեզերանավի անձնակազմի հետ, որի կազմի մեջ է մտնում «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Պլատոնովը՝ խաչաձև թռիչքների ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է նաև այցելություն միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության տիեզերանավերի և նավերի հավաքման կորպուս:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91882968_146:0:811:499_1920x0_80_0_0_817b31c8c61506ea232d173b3168def1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիեզերք, ռուսաստան, ամն, ռոսկոսմոս, видео
տիեզերք, ռուսաստան, ամն, ռոսկոսմոս, видео
«Ռոսկոսմոսն» ու NASA-ն պայմանավորվել են մինչև 2028 թվականը ՄՏԿ-ի շահագործման մասին
Ռուսաստանի պատվիրակությունը Հյուսթոն էր ժամանել հուլիսի 29-ին:
«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը և NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Շոն Դաֆին հանդիպել են ԱՄՆ-ում, քննարկել են միջազգային տիեզերակայանի, լուսնային ծրագրերի և խորը տիեզերքի յուրացման շուրջ աշխատանքները, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:
Պետական կորպորացիայի Telegram-ալիքում նշվում է, որ սա տիեզերական գործակալությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է 2018 թվականից ի վեր:
«Ռոսկոսմոսի» ղեկավարը հայտարարել է, որ Դաֆիի հետ պայմանավորվել է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) շահագործման մասին մինչև 2028 թվականը: Նրա խոսքով՝ «Ռոսկոսմոսը» և NASA-ն համակարծիք են, որ ՄՏԿ-ն պետք է շահագործել առնվազն մինչև 2028 թվականը, սակայն այն, ամենայն հավանականությամբ, պահանջված կմնա մինչև 2030-ը:
Դմիտրի Բականովը և Շոն Դաֆին մտադիր են պահպանել համագործակցության ալիքը տիեզերքում՝ չնայած քաղաքական իրավիճակին:
Ռուսական պատվիրակությունը մտադիր է այցելել Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոն, Boeing ընկերության արտադրական ստորաբաժանում, ինչպես նաև հանդիպել Crew Dragon տիեզերանավի անձնակազմի հետ, որի կազմի մեջ է մտնում «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Պլատոնովը՝ խաչաձև թռիչքների ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է նաև այցելություն միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության տիեզերանավերի և նավերի հավաքման կորպուս: