https://arm.sputniknews.ru/20250731/petbjujeic-93-mln-dram-hatkacvec-13-rd-dari-dzeragir-matjani-dzerberman-hamar-91866769.html
Պետբյուջեից 93 մլն դրամ հատկացվեց 13-րդ դարի ձեռագիր մատյանի ձեռքբերման համար
Պետբյուջեից 93 մլն դրամ հատկացվեց 13-րդ դարի ձեռագիր մատյանի ձեռքբերման համար
Sputnik Արմենիա
Ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել ձեռագրի արժեքի շուրջ, ի վերջո, այն նվազեցվել է, քանի որ սեփականատերերը ևս մեծ ցանկություն ունեն, որ ձեռագիրը տեղ... 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T16:36+0400
2025-07-31T16:36+0400
2025-07-31T20:00+0400
մատենադարան
մատյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/48/22364868_0:53:1600:953_1920x0_80_0_0_769cf58980030291bc53afa393e0ef7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Կառավարությունն այսօրվա նիստում 200 հազար եվրո (հուլիսի 7-ի փոխարժեքով՝ 93 միլիոն ՀՀ դրամ) հատկացրեց 13-րդ դարի հայկական ձեռագիր մատյանի ձեռքբերման համար։ Ըստ հիմնավորման՝ ամիսներ առաջ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունը աճուրդի էր ներկայացրել բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք՝ 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով):Ձեռագրի մեկ թերթը տարիներ առաջ հայտնվել է Մատենադարանում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վստահ է, որ ձեռագրի «տունդարձը» և ամբողջացումը Հայաստանի Հանրապետությունում պահվող մեկ թերթով կունենա զորեղ խորհրդանշական իմաստ և ուղերձ՝ աշխարհասփյուռ մատյանների հավաքագրման և «մեծ տունդարձի» առումով: Պարզվում է՝ բանակցությունները ձեռագրի արժեքի շուրջ ամիսներ են տևել: Արդյունքում՝ արժեքը նվազեցվել է՝ հասնելով 200 հազար եվրոյի։ Սա պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու մեծ ցանկությամբ:Հիմնավորման տեքստում նշվում է, որ Մատենադարան տեղափոխված ձեռագիրը նաև կդառնա տարաբնույթ ուսումնասիրությունների կարևոր աղբյուր, քանի որ այս ժամանակաշրջանից պահպանված հայերեն ձեռագրերի քանակը սակավաթիվ է, և յուրաքանչյուր ձեռագրական միավոր բացառիկ նշանակություն ունի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2236/48/22364868_89:0:1513:1068_1920x0_80_0_0_8552f3f2df035fb5bcda0898875ab133.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մատենադարան, մատյան
Պետբյուջեից 93 մլն դրամ հատկացվեց 13-րդ դարի ձեռագիր մատյանի ձեռքբերման համար
16:36 31.07.2025 (Թարմացված է: 20:00 31.07.2025) Ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել ձեռագրի արժեքի շուրջ, ի վերջո, այն նվազեցվել է, քանի որ սեփականատերերը ևս մեծ ցանկություն ունեն, որ ձեռագիրը տեղ գտնի Մատենադարանում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Կառավարությունն այսօրվա նիստում 200 հազար եվրո (հուլիսի 7-ի փոխարժեքով՝ 93 միլիոն ՀՀ դրամ) հատկացրեց 13-րդ դարի հայկական ձեռագիր մատյանի ձեռքբերման համար։ Ըստ հիմնավորման՝ ամիսներ առաջ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունը աճուրդի էր ներկայացրել բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք՝ 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով):
«Այս մատյանի կարևորությունն այնքան մեծ է եղել նաև իր ժամանակ, որ Գրիգոր Պահլավունին հորդորել է Շնորհալուն շարունակել և հնարավորինս արագ ավարտել ամբողջական մեկնությունը: Հայ մատենագրության մեջ սա Աստվածաշնչի Կաթողիկէ կամ Ընդհանրական թղթերի ինքնուրույն առաջին մեկնությունն է: Նշենք նաև, որ Սարգիս Շնորհալին եղել է երկու այլ մեծանուն միջնադարյան գործիչների՝ Ներսես Շնորհալու և Իգնատիոս Շնորհալու ուսումնակիցը՝ սովորելուվ Կիլիկիայի հռչակավոր Կարմիր վանքում»,- նշված է կառավարության հիմնավորման տեքստում։
Ձեռագրի մեկ թերթը տարիներ առաջ հայտնվել է Մատենադարանում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վստահ է, որ ձեռագրի «տունդարձը» և ամբողջացումը Հայաստանի Հանրապետությունում պահվող մեկ թերթով կունենա զորեղ խորհրդանշական իմաստ և ուղերձ՝ աշխարհասփյուռ մատյանների հավաքագրման և «մեծ տունդարձի» առումով: Պարզվում է՝ բանակցությունները ձեռագրի արժեքի շուրջ ամիսներ են տևել: Արդյունքում՝ արժեքը նվազեցվել է՝ հասնելով 200 հազար եվրոյի։ Սա պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու մեծ ցանկությամբ:
Հիմնավորման տեքստում նշվում է, որ Մատենադարան տեղափոխված ձեռագիրը նաև կդառնա տարաբնույթ ուսումնասիրությունների կարևոր աղբյուր, քանի որ այս ժամանակաշրջանից պահպանված հայերեն ձեռագրերի քանակը սակավաթիվ է, և յուրաքանչյուր ձեռագրական միավոր բացառիկ նշանակություն ունի: