https://arm.sputniknews.ru/20250731/medvedevi-u-trampi-lezvakrivy-svoccancerum-vorn-e-aghmuki-pattshary-91870946.html
Մեդվեդևի ու Թրամփի լեզվակռիվը սոցցանցերում. ո՞րն է աղմուկի պատճառը
Մեդվեդևի ու Թրամփի լեզվակռիվը սոցցանցերում. ո՞րն է աղմուկի պատճառը
Sputnik Արմենիա
Երեկվանից ԱՄՆ նախագահը ևս մեկ լեզվակռիվ է սկսել, այս անգամ` ոչ թե Իլոն Մասկի, այլ Դմիտրի Մեդվեդևի հետ։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T18:13+0400
2025-07-31T18:13+0400
2025-07-31T18:47+0400
ամն
ռուսաստան
դմիտրի մեդվեդև
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91323872_0:114:1600:1014_1920x0_80_0_0_a6699fa3c9d3eeefd6e6b81a331cdc52.jpg
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային լեզվակռիվը բուռն քննարկման թեմա է դարձել և հայտնվել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։Ամեն ինչ սկսվել է Թրամփի հայտարարությունից, ըստ որի` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր:ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը և զգուշացրել, որ զերծ մնա հակամարտության սրացումից:Դրանից հետո Մեդվեդևը վիճաբանություն է սկսել ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հետ (*Ռուսաստանում ճանաչվել է որպես ահաբեկիչ և ծայրահեղական), որն արձագանքել է ռուս պաշտոնյայի այդ գրառմանը և հորդորել ամեն ինչում հնազանդվել Թրամփին ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։«Դուք և Թրամփը չեք թելադրում, թե երբ «նստենք բանակցությունների սեղանի շուրջ»։ Բանակցությունները կավարտվեն, երբ իրականացվեն մեր ռազմական գործողության բոլոր նպատակները։ Առաջին հերթին Ամերիկայի բարօրության համար աշխատի՛ր, պապի՛կ»,- պատասխանել է Մեդվեդևը։Այս ամենի ֆոնին Հնդկաստանը մերժել է ԱՄՆ նախագահի` ռուսական նավթից հրաժարվելու վերջնագիրը՝ պատճառաբանելով իր էներգետիկ ինքնիշխանության պաշտպանությամբ։ Թրամփը, չթաքցնելով դժգոհությունը, հայտարարել է, որ անտարբեր է Ռուսաստանի և նրա արտաքին քաղաքական հարաբերությունների նկատմամբ:ԱՄՆ նախագահը նույն գրառման մեջ կոպտել է ռուս գործչին։«Փոխանցեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի չկայացած նախկին նախագահին, որն իրեն դեռ պետության ղեկավար է համարում, որ հետևի իր բառերին։ Նա շատ վտանգավոր տիրույթ է մտնում»,- գրել է նա «Truth Social» սոցցանցում։Մեդվեդևի արձագանքը չի ուշացել։ Նա ակնարկել է «Քայլող մեռյալները» սերիալը, որը, ինչպես 2016 թվականին պնդում էր բրիտանական «The Guardian» թերթը, օգնեց Թրամփին դառնալ ԱՄՆ նախագահ: Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը Թրամփին հիշեցրել է նաև «Մեռյալ ձեռքի» վտանգի մասին (Dead Hand. ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում այդ անվանում են տվել «Դատաստանի օրվա» ռուսական զենքին):«Թրամփի անձնական Truth ցանցում (որը նա արգելել է մեր երկրում) իմ հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր նման նյարդային արձագանք են առաջացնում ամբողջ Ամերիկայի ահեղ նախագահի մոտ, ուրեմն Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և շարունակելու է գնալ իր ճանապարհով։ Իսկ Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսության» և «վտանգավոր տարածք մտնելու» կապակցությամբ թող հիշի «քայլող մեռյալների» մասին իր սիրելի ֆիլմերը, ինչպես նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռյալ ձեռքը»», – ասված է Մեդվեդևի պատասխանում:Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով (այսինքն՝ մինչև հուլիսի 9-ը) կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր: Այդ ամսաթվից առաջ Թրամփը օտարերկրյա ապրանքների ներմուծման ավելացված մաքսատուրքերի գործողության ժամանակավոր դադարեցումը երկարաձգեց մինչև օգոստոսի 1-ը և մի շարք երկրների ծանուցագրեր ուղարկեց այդ ամսաթվից նրանց համար տուրքի բարձրացման մասին:Բացի այդ, ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10% մաքսատուրքով: Նրա խոսքով՝ որևէ բացառություն չի լինելու։Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի նկատմամբ 25% ներմուծման մաքսատուրք կսահմանվի
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91323872_116:0:1544:1071_1920x0_80_0_0_49b4f2bbf851d280c789a2aeebfab5d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, դմիտրի մեդվեդև, դոնալդ թրամփ
ամն, ռուսաստան, դմիտրի մեդվեդև, դոնալդ թրամփ
Մեդվեդևի ու Թրամփի լեզվակռիվը սոցցանցերում. ո՞րն է աղմուկի պատճառը
18:13 31.07.2025 (Թարմացված է: 18:47 31.07.2025) Երեկվանից ԱՄՆ նախագահը ևս մեկ լեզվակռիվ է սկսել, այս անգամ` ոչ թե Իլոն Մասկի, այլ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային լեզվակռիվը բուռն քննարկման թեմա է դարձել և հայտնվել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Ամեն ինչ սկսվել է Թրամփի
հայտարարությունից, ըստ որի` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը և զգուշացրել, որ զերծ մնա հակամարտության սրացումից:
«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է սկսել` մեկ 50 օր, մեկ՝ 10։ Բայց նա պետք է չմոռանա երկու բան։ Նախ` Ռուսաստանը ո՛չ Իսրայելն է, ո՛չ էլ նույնիսկ Իրանը։ Երկրորդ` յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ընդ որում` ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ սեփական երկրի։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով»,- գրել է Մեդվեդևը X սոցցանցում։
Դրանից հետո Մեդվեդևը վիճաբանություն է սկսել ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հետ (*Ռուսաստանում ճանաչվել է որպես ահաբեկիչ և ծայրահեղական), որն արձագանքել է ռուս պաշտոնյայի այդ գրառմանը և հորդորել ամեն ինչում հնազանդվել Թրամփին ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Դուք և Թրամփը չեք թելադրում, թե երբ «նստենք բանակցությունների սեղանի շուրջ»։ Բանակցությունները կավարտվեն, երբ իրականացվեն մեր ռազմական գործողության բոլոր նպատակները։ Առաջին հերթին Ամերիկայի բարօրության համար աշխատի՛ր, պապի՛կ»,- պատասխանել է Մեդվեդևը։
Այս ամենի ֆոնին Հնդկաստանը մերժել է ԱՄՆ նախագահի` ռուսական նավթից հրաժարվելու վերջնագիրը՝ պատճառաբանելով իր էներգետիկ ինքնիշխանության պաշտպանությամբ։ Թրամփը, չթաքցնելով դժգոհությունը, հայտարարել է, որ անտարբեր է Ռուսաստանի և նրա արտաքին քաղաքական հարաբերությունների նկատմամբ:
«Ինձ համար մեկ է, թե Հնդկաստանն ինչ կանի Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին ոչնչացնել իրենց մեռած տնտեսությունները, ինձ դա չի հետաքրքրում: Հնդկաստանի հետ մենք գործնական հարաբերություններ շատ քիչ ունենք, նրանց տուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից։ Նույն կերպ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին գրեթե բիզնես չեն անում։ Եկեք ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա», - գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նույն գրառման մեջ կոպտել է ռուս գործչին։
«Փոխանցեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի չկայացած նախկին նախագահին, որն իրեն դեռ պետության ղեկավար է համարում, որ հետևի իր բառերին։ Նա շատ վտանգավոր տիրույթ է մտնում»,- գրել է նա «Truth Social» սոցցանցում։
Մեդվեդևի արձագանքը չի ուշացել։ Նա ակնարկել է «Քայլող մեռյալները» սերիալը, որը, ինչպես 2016 թվականին պնդում էր բրիտանական «The Guardian» թերթը, օգնեց Թրամփին դառնալ ԱՄՆ նախագահ: Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը Թրամփին հիշեցրել է նաև «Մեռյալ ձեռքի» վտանգի մասին (Dead Hand. ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում այդ անվանում են տվել «Դատաստանի օրվա» ռուսական զենքին):
«Թրամփի անձնական Truth ցանցում (որը նա արգելել է մեր երկրում) իմ հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր նման նյարդային արձագանք են առաջացնում ամբողջ Ամերիկայի ահեղ նախագահի մոտ, ուրեմն Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և շարունակելու է գնալ իր ճանապարհով։ Իսկ Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսության» և «վտանգավոր տարածք մտնելու» կապակցությամբ թող հիշի «քայլող մեռյալների» մասին իր սիրելի ֆիլմերը, ինչպես նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռյալ ձեռքը»», – ասված է Մեդվեդևի պատասխանում:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով (այսինքն՝ մինչև հուլիսի 9-ը) կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր: Այդ ամսաթվից առաջ Թրամփը օտարերկրյա ապրանքների ներմուծման ավելացված մաքսատուրքերի գործողության ժամանակավոր դադարեցումը երկարաձգեց մինչև օգոստոսի 1-ը և մի շարք երկրների ծանուցագրեր ուղարկեց այդ ամսաթվից նրանց համար տուրքի բարձրացման մասին:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում ավելի վաղ
գրել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10% մաքսատուրքով: Նրա խոսքով՝ որևէ բացառություն չի լինելու։