00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի ԱԽ–ն Ուկրաինայի հարցով նիստ է անցկացրել Ռուսաստանի նախաձեռնությամբ. մանրամասներ

© AP Photo / Yuki IwamuraՄԱԿ–ի ԱԽ
ՄԱԿ–ի ԱԽ - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պատվիրակության նախաձեռնության նպատակն է ԱԽ–ի ուշադրությունը հրավիրել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման հեռանկարները խաթարող գործողությունների և հայտարարությունների վրա:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներն այսօր Ուկրաինայի հարցով նիստ են անցկացրել, որը նախաձեռնել է Ռուսաստանը։ Համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է նիստի մանրամասները։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը նիստ է նախաձեռնել, որպեսզի անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրի այն գործողությունների ու հայտարարությունների վրա, որոնք այս կամ այն կերպ խաթարում են ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման հեռանկարները։
Պոլյանսկու խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե չի առարկել դիվանագիտության հնարավորություններին, որոնց մասին այսօր խոսում են Արևմուտքում:
Հիշեցնելով ստամբուլյան բանակցությունների վերսկսման մասին՝ Պոլյանսկին նշել է, որ մարդասիրական հարցերի վերաբերյալ ավելի վաղ քննարկված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են:
ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն ընդամենը ածանցյալն է ավելի լայն ճգնաժամի, որն առաջացել է անվտանգության ոլորտում ռուսական շահերն անտեսած Արևմուտքի երկրների բազմամյա ջանքերի հետևանքով։
«Այդ ուղղությամբ նույնպես պետք է ինչ-որ բան անել, հուսով ենք` Եվրոպայի և Ամերիկայի առողջ ուժերն ավելի դրական քայլեր կձեռնարկեն, քան Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցները, որոնց վաղուց հարմարվել ենք։ Հակառակ դեպքում Եվրոպայում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը չի կայունանա, և մենք այդպես էլ դուրս չենք գա էսկալացիայի և սպառնալիքների այս արատավոր շրջանից», – ասել է նա։
ՌԴ ներկայացուցիչը Արևմուտքի երկրներին հորդորել է սահմանափակելու փոխարեն համագործակցել:
ԱՄՆ ներկայացուցիչ, ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հրադադարի հաստատման ժամկետ է նշել։
«Նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ ռազմական գործողությունների ավարտը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 8-ը», - ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղություն ապահովելու համար:
Դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ նախագահի` հուլիսի 14-ի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պաշտպանական սպառազինություն կվաճառի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք հետո կկարողանան այդ սպառազինությունն այլ տեղ ուղարկել:
«Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան պետք է պայմանավորվեն հրադադարի և կայուն խաղաղության շուրջ», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ստամբուլում կայացավ շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպումից առաջ տեղի ունեցավ պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկիի և Ռուստեմ Ումերովի առանձնազրույցը: Ընդլայնված կազմով բանակցությունները տևեցին շուրջ 40 րոպե, կողմերը քննարկեցին հուշագրերի նախագծերում շարադրված դիրքորոշումները:
Կողմերը պայմանավորվեցին փոխանակել ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկեց երեք աշխատանքային խումբ ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի լուծման համար։ Բացի այդ, Մոսկվան առաջարկեց Կիևին հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 3 հազար զինծառայողների մարմիններ, ինչպես նաև կարճատև հումանիտար հրադադարներ հաստատել վիրավորներին ու զոհվածների մարմինները տեղափոխելու նպատակով։
Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների չորրորդ փուլի մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո:
Լրահոս
0