https://arm.sputniknews.ru/20250731/hh-karavarutjuny-vorvoshec-nerel-taqsistneri-nakhkin-partqery-91862817.html
ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների նախկին պարտքերը
ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների նախկին պարտքերը
Sputnik Արմենիա
Գործադիր մարմինը որոշում կայացրեց` հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T14:46+0400
2025-07-31T14:46+0400
2025-07-31T14:47+0400
հայաստան
տաքսի
վարորդ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1016/10/10161032_0:35:1600:935_1920x0_80_0_0_99dbc65d274396c02c0afd9f0886862a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվեց այսօրվա նիստի ժամանակ։Գործադիր մարմինը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։Նշենք, որ ուղևորափոխադրումների տուրքը կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1–ից կազմում է 3,5%, իսկ 2026 թ. հունվարի 1–ից կկազմի 5% , անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 2,5% և 4%:Աբովյանի բնակիչը խոստացել է 300 հազար դրամի դիմաց վարորդական իրավունք «դասավորել»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1016/10/10161032_154:0:1446:969_1920x0_80_0_0_933387a8e270a53bb49538388c32830c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տաքսի, վարորդ, հհ կառավարություն
հայաստան, տաքսի, վարորդ, հհ կառավարություն
ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների նախկին պարտքերը
14:46 31.07.2025 (Թարմացված է: 14:47 31.07.2025) Գործադիր մարմինը որոշում կայացրեց` հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվեց այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2015–2019 թվականներին մի քանի հազար տաքսիստներ ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։
Գործադիր մարմինը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է
տուրքերի նոր համակարգ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։
Նշենք, որ ուղևորափոխադրումների տուրքը կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1–ից կազմում է 3,5%, իսկ 2026 թ. հունվարի 1–ից կկազմի 5% , անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 2,5% և 4%: