https://arm.sputniknews.ru/20250731/evraerjaki-het-mijukajin-tsragri-shurj-banakcutjunnery-kvorcrel-en-imasty-irani-agn-91849838.html
«Եվրաեռյակի» հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կորցրել են իմաստը. Իրանի ԱԳՆ
«Եվրաեռյակի» հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կորցրել են իմաստը. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ բանակցությունները կորցրել են իմաստը, քանի որ եվրոպացիները անկարող են... 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T10:56+0400
2025-07-31T10:56+0400
2025-07-31T10:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
եվրոպա
բանակցություն
միջուկային ծրագիր
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1535:864_1920x0_80_0_0_77f91ba311d08a346035fcb22eaabbe2.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ բանակցությունները կորցրել են իմաստը, քանի որ եվրոպացիները անկարող են արդյունավետ քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում։«Եվրաեռյակի» և Իրանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ։ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ հետագա անուղղակի բանակցությունները արդյունք չտվեցին, և նախատեսված վեցերորդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի ռազմական հարվածներից հետո: Այդ ժամանակ Իսրայելի բանակը հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, թիրախային հարձակումների և ահաբեկչության հետևանքով սպանվեցին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և գիտնական ֆիզիկոսներ: Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հրթիռներով և անօդաչուներով գնդակոծել Թել Ավիվը:
իրանի իսլամական հանրապետություն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1365:1023_1920x0_80_0_0_65da4069ca45b5ad366357595520d1f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, եվրոպա, բանակցություն, միջուկային ծրագիր, միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, եվրոպա, բանակցություն, միջուկային ծրագիր, միջուկային զենք
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ բանակցությունները կորցրել են իմաստը, քանի որ եվրոպացիները անկարող են արդյունավետ քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում։
«Եվրոպացիների հետ այժմ բանակցելն իմաստ չունի, քանի որ նրանք չեն կարող չեղարկել պատժամիջոցները կամ որևէ այլ բան անել։ Եթե նրանք փորձեն գործարկել snapback մեխանիզմը (որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում – խմբ.), այդքանով նրանց համար ամեն ինչ կավարտվի», – ասել է Իրանի արտգործնախարարը։
«Եվրաեռյակի» և Իրանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ հետագա անուղղակի բանակցությունները արդյունք չտվեցին, և նախատեսված վեցերորդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի ռազմական հարվածներից հետո: Այդ ժամանակ Իսրայելի բանակը հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, թիրախային հարձակումների և ահաբեկչության հետևանքով սպանվեցին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և գիտնական ֆիզիկոսներ: Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հրթիռներով և անօդաչուներով գնդակոծել Թել Ավիվը: