00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այվազովսկու արձանի ապամոնտաժումը Ղարաբաղում ափսոսանք է առաջացնում. Շվիդկոյ

© Photo : press office of the Artsakh ministry of cultureԱյվազովսկու արձանի բացումը Ստեփանակերտում
Այվազովսկու արձանի բացումը Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2025
Բաժանորդագրվել
Այվազովսկու արձանը Ստեփանակերտում տեղադրվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի կողմից աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում ափսոսանք և անընդունելիության խորը զգացում է առաջացնում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Շվիդկոյը հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ։
«Ռուս խաղաղապահները տարածաշրջանում գտնվում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն: Ռուսական կողմը որևէ կերպ չի տեղեկացվել ռուս քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Ս.Ա. Շչերբակովի ստեղծագործության քանդման ծրագրերի մասին»,-նշել է նա:
Շվիդկոյն ընդգծել է, որ եթե Այվազովսկու արձանն ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն ապամոնտաժելու մտադրության մասին:
«Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ ռուսական հող տեղափոխելով։ Փոխարենը՝ ցուցադրական ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ»,-նկատել է նա։
«Ադրբեջանի, նրա ժողովրդի, մշակույթի գործիչների հետ ինձ վաղեմի բարեկամական հարաբերություններ են կապում։ Եվ այդ պատճառով է՛լ ավելի տխուր է, որ հենց ես պետք է խոհեմության, «հուշարձանների հետ պատերազմը» և ռուսական մշակույթի «չեղարկումը» դադարեցնելու կոչ անեմ: Այս ապակառուցողական գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային, գործընկերության և բարիդրացիության ոգուն: Եվ պարզապես ողջախոհությանը»,-հավելել է Շվիդկոյը։
Այվազովսկու հուշարձանի հեղինակը քանդակագործ Սալավաթ Շչերբակովն է, որը մի շարք նշանավոր հայերի կիսանդրիների և հուշարձանների հեղինակ է: Նրա աշխատանքը նվիրված էր ոչ միայն աշխարհահռչակ ծովանկարչին, այլև հայկական և համաշխարհային ժառանգության հետ Արցախի պատմամշակութային կապերին:
Լրահոս
0