https://arm.sputniknews.ru/20250731/sirian-mtadir-che-ceghaspanutjun-irakanacnel-druzneri-nkatmamb-varchapet-91862254.html
Սիրիան մտադիր չէ ցեղասպանություն իրականացնել դրուզների նկատմամբ. վարչապետ
Սիրիան մտադիր չէ ցեղասպանություն իրականացնել դրուզների նկատմամբ. վարչապետ
Sputnik Արմենիա
Սիրիայի արտգործնախարարի խոսքով՝ Իսրայելը փորձում է երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T14:31+0400
2025-07-31T14:31+0400
2025-07-31T14:35+0400
սիրիա
իսրայել
դրուզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91861475_0:0:3182:1790_1920x0_80_0_0_0c6146355925de09bbbf9627d6eed987.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սիրիան մտադիր չէ ցեղասպանություն իրականացնել դրուզ համայնքի նկատմամբ, հայտարարել է արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Սուվեյդա նահանգում ստեղծված իրավիճակը։Նրա խոսքով՝ Իսրայելը թիրախային հարվածներ է հասցնում Սուվեյդա նահանգի բնակավայրերին, նպատակ ունենալով ներքին լարվածություն հրահրել, որը կարող է քաղաքացիական հակամարտության վերածվել։Աշ-Շիբանին նշել է, որ միայն ճանաչված կառավարությունն ունի օրինական լիազորություններ ամբողջ երկրում ինքնիշխանություն և կարգուկանոն ապահովելու համար։ Իսրայելը, նրա կարծիքով, չպետք է փոքրամասնությունների հարցն օգտագործի որպես Սիրիայի ներքին գործերին միջամտելու գործիք։Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները մտադիր են հասնել նրան, որ երկրի բոլոր քաղաքացիները միավորվեն և ապահովվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները: Դրան ուղղված քայլերից մեկը կլինի բնակիչներից զենքի առգրավումը։Դիվանագետը շեշտել է, որ Սիրիայում կայունացումն անհնար է առանց Իսրայելի հարվածների դադարեցման: Այդ գործողությունները, ըստ նրա, խախտում են միջազգային իրավունքը և խոչընդոտում երկրի վերականգնմանը: Աշ-Շիբանին հավելել է, որ Ռուսաստանը կտրականապես անհամաձայնություն է հայտնել Իսրայելի կողմից հարձակումների շարունակության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ Դամասկոսը Իսրայելի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի:Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հուլիսի 19-ին հայտնեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաան համաձայնել են հրադադար հաստատել:
սիրիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91861475_0:0:2732:2048_1920x0_80_0_0_89344942c2a25bfbfc47522554261e14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, իսրայել, դրուզ
Սիրիան մտադիր չէ ցեղասպանություն իրականացնել դրուզների նկատմամբ. վարչապետ
14:31 31.07.2025 (Թարմացված է: 14:35 31.07.2025) Սիրիայի արտգործնախարարի խոսքով՝ Իսրայելը փորձում է երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սիրիան մտադիր չէ ցեղասպանություն իրականացնել դրուզ համայնքի նկատմամբ, հայտարարել է արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Սուվեյդա նահանգում ստեղծված իրավիճակը։
«Դամասկոսի կառավարությունը դրուզների նկատմամբ ցեղասպանություն կամ ճնշում գործադրելու ծրագրեր կամ մտադրություններ չունի։ Այդ համայնքը փորձում են օգտագործել ապակառուցողական օրակարգի համար, որպեսզի ամեն ինչ ներկայացնեն այնպես, կարծես կենտրոնական իշխանությունները անկարող են ապահովել բոլոր քաղաքացիների անվտանգությունը», – ընդգծել է աշ-Շիբանին։
Նրա խոսքով՝ Իսրայելը թիրախային հարվածներ է հասցնում Սուվեյդա նահանգի բնակավայրերին, նպատակ ունենալով ներքին լարվածություն հրահրել, որը կարող է քաղաքացիական հակամարտության վերածվել։
Աշ-Շիբանին նշել է, որ միայն ճանաչված կառավարությունն ունի օրինական լիազորություններ ամբողջ երկրում ինքնիշխանություն և կարգուկանոն ապահովելու համար։ Իսրայելը, նրա կարծիքով, չպետք է փոքրամասնությունների հարցն օգտագործի որպես Սիրիայի ներքին գործերին միջամտելու գործիք։
Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները մտադիր են հասնել նրան, որ երկրի բոլոր քաղաքացիները միավորվեն և ապահովվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները: Դրան ուղղված քայլերից մեկը կլինի բնակիչներից զենքի առգրավումը։
Դիվանագետը շեշտել է, որ Սիրիայում կայունացումն անհնար է առանց Իսրայելի հարվածների դադարեցման: Այդ գործողությունները, ըստ նրա, խախտում են միջազգային իրավունքը և խոչընդոտում երկրի վերականգնմանը: Աշ-Շիբանին հավելել է, որ Ռուսաստանը կտրականապես անհամաձայնություն է հայտնել Իսրայելի կողմից հարձակումների շարունակության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ Դամասկոսը Իսրայելի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի:
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ
զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։
Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հուլիսի 19-ին
հայտնեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաան համաձայնել են հրադադար հաստատել: