https://arm.sputniknews.ru/20250719/siriajum-hradadari-shurj-hamadzajnutjun-e-dzerq-bervel-turqiajum-amn-despan-91491305.html
Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Sputnik Արմենիա
Ամերիկացի դիվանագետը կոչ է արել վայր դնել զենքերը։ 19.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-19T10:51+0400
2025-07-19T10:51+0400
2025-07-19T11:04+0400
սիրիա
հրադադար
ամն
իսրայել
դրուզ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86572346_0:18:1600:918_1920x0_80_0_0_b580156139b4c994e968c4f1cecf2a79.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված հասցրեց Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարեց Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվումՀուլիսի 17-ին հայտարարվեց` իբր կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական անվտանգության մարմինների աղբյուրին, մասնավորապես փոխանցեցին, որ Անկարան «կարևոր դեր է խաղացել Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգում հրադադարի հաստատման գործում»:Սակայն հուլիսի լույս 18-ի գիշերը հարյուրավոր զինված բեդվիններ ուղևորվեցին Էս Սուվեյդա նահանգ։ Սիրիայի իշխանությունները լրացուցիչ ուժեր ուղարկեցին երկրի հարավ։ Հուլիսի 18-ին նահանգում ընթանում էին ծանր մարտեր։
սիրիա
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86572346_116:0:1539:1067_1920x0_80_0_0_4394f09f0488b9f0382184131bd8b742.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հրադադար, ամն, իսրայել, դրուզ, բենիամին նեթանյահու
սիրիա, հրադադար, ամն, իսրայել, դրուզ, բենիամին նեթանյահու
Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան
10:51 19.07.2025 (Թարմացված է: 11:04 19.07.2025) Ամերիկացի դիվանագետը կոչ է արել վայր դնել զենքերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ համաձայնել են հրադադար հաստատել, որին աջակցում են Թուրքիան, Հորդանանը և նրա հարևանները։ Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիններին և սուննիներին վայր դնել զենքը և այլ փոքրամասնությունների հետ միասին ստեղծել նոր և միասնական սիրիական ինքնություն հարևանների հետ խաղաղության և բարգավաճման պայմաններում», – գրել է դեսպանը X սոցցանցում:
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ
զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված հասցրեց Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարեց Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Հուլիսի 17-ին հայտարարվեց` իբր կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական անվտանգության մարմինների աղբյուրին, մասնավորապես փոխանցեցին, որ Անկարան «կարևոր դեր է խաղացել Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգում հրադադարի հաստատման գործում»:
Սակայն հուլիսի լույս 18-ի գիշերը հարյուրավոր զինված բեդվիններ ուղևորվեցին Էս Սուվեյդա նահանգ։ Սիրիայի իշխանությունները լրացուցիչ ուժեր ուղարկեցին երկրի հարավ։ Հուլիսի 18-ին նահանգում ընթանում էին ծանր մարտեր։