00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկամուտների գերակատարում և քիչ ծախսեր. ՀՀ պետբյուջեն 39.2 մլրդ դրամի պակասուրդ ունի

© Sputnik / Andranik GhazaryanՀայկական մետաղադրամներ
Հայկական մետաղադրամներ - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2025
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության պարտքի սպասարկման առումով ծախսերը 2024 թ. 1–ին կիսամյակի համեմատ աճել են 10.4 %-ով կամ 15.9 մլրդ դրամով: Աճել են նաև կապիտալ ծախսերը` 80.7%-ով կամ 132.1 մլրդ դրամով:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ 2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով, թեև ակնկալվում էր, որ կլինի 325.3 մլրդ դրամի պակասուրդ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության` այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
«Բյուջեի պակասուրդի՝ ծրագրի համեմատ ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի: Բացի այդ, ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 14.4 մլրդ դրամ կամ ծրագրի 37.1 %–ը»,– ասված է նախարարության հաշվետվության մեջ:
Նախարարությունից նշում են, որ 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները 2025 թ. կես տարում աճել են 15.2 %–ով կամ 189.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
«2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2 % կատարողական»,– նշված է հաշվետվության մեջ:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի ծախսերին, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 1,472.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 85.2 %-ը:
«Այսպիսով, ապահովվել է առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %–ով կամ 239.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի և սոցիալական նպաստների ու կենսաթոշակների աճով»,– տեղեկացնում են նախարարությունից:
Ֆիննախից միաժամանակ նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումը:
ՀՀ կառավարության պարտքի սպասարկման առումով ծախսերը 2024 թ. 1–ին կիսամյակի համեմատ աճել են 10.4 %-ով կամ 15.9 մլրդ դրամով: Աճել են նաև կապիտալ ծախսերը` 80.7%-ով (132.1 մլրդ դրամով):
Անդրադառնալով դրամաշնորհներին` նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին կիսամյակում ստացվել են 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք կազմել են առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 69.6 %–ը:
Հայաստանի բյուջեի պակասուրդը կաճի. Fitch-ի կանխատեսումը
«2025 թ. հունվար–հունիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված պաշտոնական դրամաշնորհները 14.6 %–ով կամ 611.6 մլն դրամով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում առավել մեծ ծավալով չնախատեսված բյուջետային աջակցության դրամաշնորհների ստացմամբ»,– ասված է պաշտոնական պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ 2025 թ. ՀՀ պետբյուջեով ՀՆԱ–ն կկազմի 10 տրլ 891 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5.1 տոկոս, եկամուտները` 2 տրլն 837 մլրդ դրամ, ծախսերիը` 3 տրլն 441 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդն այս տարի կպահպանվի ՀՆԱ–ի 5.5 տոկոսի մակարդակում` կազմելով 604 մլրդ դրամ:
Լրահոս
0