https://arm.sputniknews.ru/20250730/bagrat-srbazani-gvortsi-masin-teghekutjunner-khajtnen-divanagitakan-shrjanaknerin-pastaban-91824811.html
Բագրատ սրբազանի գործի մասին տեղեկություններ կհայտնեն դիվանագիտական շրջանակներին. փաստաբան
Բագրատ սրբազանի գործի մասին տեղեկություններ կհայտնեն դիվանագիտական շրջանակներին. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ ձայնագրությունների կեղծման նպատակն արտաքին աշխարհին կեղծ քարոզչական նյութ ներկայացնելն է։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T13:36+0400
2025-07-30T13:36+0400
2025-07-30T13:48+0400
տեր բագրատ գալստանյան
հովհաննես խուդոյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81932001_0:42:1600:942_1920x0_80_0_0_c8cb301007eb8b315404b2e5d2fe06bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։Փաստաբանի խոսքով՝ Քննչական կոմիտեի կողմից ձայնագրությունների առաջին հրապարակումից հետո չեն բացառել, որ ձայնագրությունների խեղաթյուրումը կարող էր լինել շտապողականության կամ թերի տեղեկացվածության հետևանք։Փաստաբանը նշել է, որ գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները փոխանցելու են նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81932001_0:0:1424:1067_1920x0_80_0_0_b49f84c0677b2566cab780c5d87d4ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, հովհաննես խուդոյան, հհ քննչական կոմիտե
տեր բագրատ գալստանյան, հովհաննես խուդոյան, հհ քննչական կոմիտե
Բագրատ սրբազանի գործի մասին տեղեկություններ կհայտնեն դիվանագիտական շրջանակներին. փաստաբան
13:36 30.07.2025 (Թարմացված է: 13:48 30.07.2025) Փաստաբանի խոսքով՝ ձայնագրությունների կեղծման նպատակն արտաքին աշխարհին կեղծ քարոզչական նյութ ներկայացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է պաշտպանական թիմի անդամ
Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանի խոսքով՝ Քննչական կոմիտեի կողմից ձայնագրությունների առաջին հրապարակումից հետո չեն բացառել, որ ձայնագրությունների խեղաթյուրումը կարող էր լինել շտապողականության կամ թերի տեղեկացվածության հետևանք։
«Բայց երբ Քննչական կոմիտեն, ստանալով թերությունների վերաբերյալ առարկությունները, հաջորդիվ՝ առանց փոփոխությունների, սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց երբեք ոչ իրավական նյութի մատուցումը», – գրել է Խուդոյանը։
Փաստաբանը նշել է, որ գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները փոխանցելու են նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։