https://arm.sputniknews.ru/20250729/pashinjani-varkanishn-ynknum-e-bajc-karevvor-e-ynddimutjan-varkanishy-bardzrana-ashvotjan-91785037.html
Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է՝ ընդդիմության վարկանիշը բարձրանա․ Աշոտյան
Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է՝ ընդդիմության վարկանիշը բարձրանա․ Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը կարծում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իրենց պահում են Վեգայի հերոսների նման։ 29.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-29T14:41+0400
2025-07-29T14:41+0400
2025-07-29T15:38+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմեն աշոտյան
ընդդիմություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91785199_0:0:1921:1080_1920x0_80_0_0_9c9412323896a5c29a02f0b478711b0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Կարևոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց ավելի կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո 168.am-ի հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Հիշեցնենք` Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի ուղերձն այն է, որ պետք չէ ուրիշներին նախանձել մի բանի համար, ինչն ինքդ չես կարող վայելել։ Այս կոմեդիայում շունը թույլ չի տալիս, որ անասունները նույնիսկ մոտենան ծղոտին` չնայած ինքը չի կարող այն ուտել։Նշենք, որ հուլիսի 1-ին «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ն վերլուծական զեկույց էր հրապարակել ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարչապետության և նրա հանրային դիրքի վերաբերյալ: Զեկույցում վերլուծություն էր ներկայացված, որը ներառում էր Փաշինյանի վարկանիշը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» մինչև 2025 թվականի կեսերը։ Ըստ դրա՝ եթե 2018 թվականի մայիսին Փաշինյանը վարկանիշը գերազանցում էր 80%-ը, ապա հետհեղափոխական «մեղրամիսը» աստիճանաբար իր տեղը զիջեց կառավարման բարդ իրողություններին՝ հանգեցնելով աջակցության բնական, թեև դանդաղ անկման 2019 թվականի ընթացքում։ Վճռորոշ եղավ 2020 թվականի պատերազմը, երբ Փաշինյանի բարձր վարկանիշը սկսեց կտրուկ անկում ապրել։ Ըստ հետազոտության՝ վերջին տարիներին Փաշինյանի վարկանիշը տատանվում է 11-17 տոկոսի սահմաններում։Եկեղեցին միակ ինստիտուտն է, որ ՀՀ–ի շահերը ներկայացնում է միջազգային հարթակներում. Աշոտյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91785199_109:0:1549:1080_1920x0_80_0_0_1e5a688ae2bb129cf7de93c613358a7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, ընդդիմություն, видео, տեսանյութեր, տեսանյութ
հայաստան, նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, ընդդիմություն, видео, տեսանյութեր, տեսանյութ
Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է՝ ընդդիմության վարկանիշը բարձրանա․ Աշոտյան
14:41 29.07.2025 (Թարմացված է: 15:38 29.07.2025) Արմեն Աշոտյանը կարծում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իրենց պահում են Վեգայի հերոսների նման։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Կարևոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց ավելի կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո 168.am-ի հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ընդդիմության մի մասն իրեն պահում է Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի հերոսների նման։ Երբեմն Հայաստանում քաղաքական օրակարգը դիագնոզների կարիք ունի»,- ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք` Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի ուղերձն այն է, որ պետք չէ ուրիշներին նախանձել մի բանի համար, ինչն ինքդ չես կարող վայելել։ Այս կոմեդիայում շունը թույլ չի տալիս, որ անասունները նույնիսկ մոտենան ծղոտին` չնայած ինքը չի կարող այն ուտել։
Նշենք, որ հուլիսի 1-ին «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ն վերլուծական զեկույց էր հրապարակել ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարչապետության և նրա հանրային դիրքի վերաբերյալ: Զեկույցում վերլուծություն էր ներկայացված, որը ներառում էր Փաշինյանի վարկանիշը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» մինչև 2025 թվականի կեսերը։ Ըստ դրա՝ եթե 2018 թվականի մայիսին Փաշինյանը վարկանիշը գերազանցում էր 80%-ը, ապա հետհեղափոխական «մեղրամիսը» աստիճանաբար իր տեղը զիջեց կառավարման բարդ իրողություններին՝ հանգեցնելով աջակցության բնական, թեև դանդաղ անկման 2019 թվականի ընթացքում։ Վճռորոշ եղավ 2020 թվականի պատերազմը, երբ Փաշինյանի բարձր վարկանիշը սկսեց կտրուկ անկում ապրել։ Ըստ հետազոտության՝ վերջին տարիներին Փաշինյանի վարկանիշը տատանվում է 11-17 տոկոսի սահմաններում։