00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ տարի անց` զրո արդյունք. քաղաքապետարանը չի նշում Երևանի նոր աղբավայրի կառուցման ժամկետը

© Sputnik / Aram NersesyanՆուբարաշենի աղբավայրը
Նուբարաշենի աղբավայրը - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Բաժանորդագրվել
Նուբարաշենի աղբավայրի փակման, դրա տարածքի վերականգնման և նոր աղբավայրի կառուցման հարցերը շարունակում են մնալ չլուծված, չնայած իշխանությունների այն հավաստիացումներին, որ դրանք առաջնահերթ են համարվում։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նոր աղբավայրի և թափոնների վերամշակման գործարանի կառուցման մեկնարկի ճշգրիտ ժամկետներ չունի։ Սա պարզ է դառնում Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանը քաղաքապետարանի ներկայացված պատասխանից։
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ նոր օբյեկտի տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և մշակվել է Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերի փուլային փակման նախագիծ։ Սակայն, չնայած անցած մեկ տարվան, իրականացման ժամկետները կրկին չեն նշվել։ Խնդիրը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում հուլիսի 27-ին երկրի ամենամեծ աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո։
Քաղաքապետարանն ընդգծում է, որ խնդրին համալիր լուծում տալու նպատակով համագործակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Թափոնների վերամշակման գործարանի կառուցումը դիտարկվում է պետություն-մասնավոր գործընկերության համատեքստում:
«Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով միջազգային ֆինանսական կառույցների և խորհրդատուների հետ, աշխատում է մայրաքաղաքի համար նոր, թափոնների վերամշակման ժամանակակից չափանիշներին համապատասխանող գործարանի կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերի փակման ու սանիտարական նոր աղբավայրի կառուցման ուղղությամբ», – հայտնել են ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
Քաղաքապետարանից հավելել են, որ նոր աղբավայրը կունենա գործունեության բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, ներառյալ անջրանցիկ շերտեր՝ հիմքերի մեկուսացման համար, կեղտաջրերի ջրահեռացման համակարգեր և կեղտաջրերի պահման ջրամբարներ: Հավաքված կեղտաջրերը կօգտագործվեն թափոնները ցողելու համար՝ ապահովելով թափոնների կենսաբանական տարրալուծման գործընթացում գազի շարունակական արտադրություն։
Նոր աղբավայրը ցանկապատված կլինի և կհամալրվի թափոնների կշռման կամուրջով, անիվների լվացման համակարգով և աղբի խտացման ու հարթեցման անհրաժեշտ տեխնիկայով: Բացի այդ, ծրագրերը ներառում են մուտք/ելքի, մուտքի ճանապարհի, վարչական սպասարկման շենքի, թափոնների անալիզի լաբորատորիայի և այլ ենթակառուցվածքների կառուցում:
Գործող աղբավայրերի փակումը նախատեսվում է իրականացնել ԵՄ կանոնակարգերին համապատասխան՝ նոր սանիտարական աղբավայրի կառուցումից հետո 2-3 տարվա ընթացքում՝ շրջակա միջավայրի վրա հետագա բացասական ազդեցությունը կանխելու համար: Հին աղբավայրը կծածկվի՝ գազի արտահոսքը և այրումը կանխելու համար։ Մեկուսացման վերջնական ընթացակարգերը կիրականացվեն հին աղբավայրի վերջին 20 տարում չօգտագործված հատվածներում՝ ստեղծելով բարելավված կանաչ տարածքներ։ Մնացած հատվածներում կիրականացվի ժամանակավոր մեկուսացում, վերջնական մեկուսացումն հնարավոր կլինի նստեցման դադարեցումից հետո։
Սևանա լիճը - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2024
«Չի ծաղկել», բայց դրանից Սևանն իրեն լավ չի զգում. ինչ է արվում լիճը փրկելու համար
Նուբարաշենի աղբավայրը գործում է 1950-ական թվականներից։ Այն գտնվում է Երևանի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 52.3 հա տարածք։ Քաղաքապետարանի տվյալներով՝ աղբավայր օրական 1000-1200 տոննա թափոն է մտնում, ինչը տարեկան կազմում է մինչև 440 հազար տոննա։ Աղբավայրը չունի թափոնների տեսակավորման և վերամշակման համակարգ. թափոնները խտացվում և ծածկվում են հողի շերտով։ Վերամշակման ֆորմալ մեխանիզմների բացակայության պայմաններում այդ աշխատանքի մի մասն իրականացվում է ոչ ֆորմալ հավաքորդների կողմից, որոնց համար նման գործունեությունը եկամտի միակ աղբյուրն է։
Քաղաքապետարանն ընդգծում է, որ աղբավայրի փակումը և նոր աղբավայրի ստեղծումը մնում են քաղաքային իշխանությունների առաջնահերթ խնդիրների շարքում։
Լրահոս
0