https://arm.sputniknews.ru/20250729/kremly-hashvi-e-arel-ukrainajum-hradadari-zhamketi-veraberjal-trampi-hajtararutjuny-91783836.html
Կրեմլը հաշվի է առել Ուկրաինայում հրադադարի ժամկետի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
Կրեմլը հաշվի է առել Ուկրաինայում հրադադարի ժամկետի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարգավորմամբ, սակայն ազդակներ են անհրաժեշտ երկու կողմերից, նշել է Դմիտրի Պեսկովը։ 29.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-29T14:28+0400
2025-07-29T14:28+0400
2025-07-29T14:28+0400
դմիտրի պեսկով
ամն
ռուսաստան
ուկրաինա
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Կրեմլը հաշվի է առել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը Ուկրաինայում հրադադարի նոր ժամկետի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին հայտարարեց, որ կրճատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը մինչև 10-12 օր՝ նշելով հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը։ Նա ասաց, որ նախատեսում է առաջիկա օրվա ընթացքում պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին։ Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնաց երկրորդական պատժամիջոցներ և տուրքեր սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, եթե Ուկրաինայի գծով համաձայնություն չլինի։ Նրա խոսքով, նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց մաքսատուրքեր», այդ սցենարը դեռ քննարկվում է։Կրեմլի ներկայացուցիչը նաև հավելել է, որ «կցանկանար խուսափել Թրամփի խոսքերի որևէ գնահատական տալուց»։Ինչ վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Պեսկովը նշել է, որ «առաջ շարժվելու համար ազդակներ են անհրաժեշտ երկու կողմերից»։Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի երկարաձգման թեմայով շփումներ չեն իրականացվում, գործընթացին խանգարում է Ջո Բայդենի նախագահությունից հետո երկկողմ հարաբերությունների վիճակը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ
Կրեմլը հաշվի է առել Ուկրաինայում հրադադարի ժամկետի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարգավորմամբ, սակայն ազդակներ են անհրաժեշտ երկու կողմերից, նշել է Դմիտրի Պեսկովը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Կրեմլը հաշվի է առել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը Ուկրաինայում հրադադարի նոր ժամկետի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին հայտարարեց, որ կրճատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը մինչև 10-12 օր՝ նշելով հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը։ Նա ասաց, որ նախատեսում է առաջիկա օրվա ընթացքում պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին։ Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնաց երկրորդական պատժամիջոցներ և տուրքեր սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, եթե Ուկրաինայի գծով համաձայնություն չլինի։ Նրա խոսքով, նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց մաքսատուրքեր», այդ սցենարը դեռ քննարկվում է։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հավելել է, որ «կցանկանար խուսափել Թրամփի խոսքերի որևէ գնահատական տալուց»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Պեսկովը նշել է, որ «առաջ շարժվելու համար ազդակներ են անհրաժեշտ երկու կողմերից»։
«Իսկապես, դանդաղում կա, և դեռ կարգավորման գործընթացը, այսպես ասենք, ոչ լավ է ընթանում, ոչ վատ։ Իհարկե, կցանկանայինք ավելի մեծ դինամիկա տեսնել, մենք հետաքրքրված ենք դրանով», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի երկարաձգման թեմայով շփումներ չեն իրականացվում, գործընթացին խանգարում է Ջո Բայդենի նախագահությունից հետո երկկողմ հարաբերությունների վիճակը։