00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսը Հ․Մ․Ը․Մ․ երիտասարդներին կոչ է արել համախմբվել՝ ի շահ արդարության հաղթանակի

© Photo : press office of the Mother See of Holy EtchmiadzinԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնում օրհնել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ մարզախաղերի մասնակիցներին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնում օրհնել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ մարզախաղերի մասնակիցներին - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնում օրհնել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ մարզախաղերի մասնակիցներին
Բաժանորդագրվել
Գարեգին Բ-ն սփյուռքահայ երիտասարդներին ասել է, որ նրանք են ՀՀ–ի ապագայի և ազգային երազանքների կրողները, հորդորել` անխախտ պահել ազգային ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնում օրհնել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ մարզախաղերի մասնակիցներին, հայտնում են Մայր աթոռի դիվանից։
Վեհափառը հայրական պատգամներով ու բարեմաղթանքներով է դիմել մասնակիցներին՝ անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին ու մարտահրավերներին։ Նա ընդգծել է, որ արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանի անվտանգային մարտահրավերները սրվել են, իսկ ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողականությունը, գերակշռում են ապագայի վերաբերյալ անորոշության ու անհանգստության զգացումները։
«Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթի, և համախմբված ջանքերով չպիտի թույլ տանք, որ մեր կյանքում գերակա դառնան եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները և խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն ժամանակաշրջանում անգամ չպետք է հուսահատվել կամ հիասթափվել։ Դուք, որ ծնվել և մեծացել եք աշխարհի տարբեր երկրներում՝ ինչպես Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն եք կրում մեր ժողովրդի լուսավոր ապագան կերտելու համար՝ ձեր կարողություններն ի սպաս դնելով ազգի և հայրենիքի», – ասել է կաթողիկոսը։
Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ մարզախաղերի մասնակիցների առաքելությունն է ամրապնդել ազգային միաբանությունը, պահպանել ու զարգացնել Հայաստան-սփյուռք կապերը։ Այս ճանապարհին նա կարևորել է հայրենաճանաչությունը, ազգային ինքնագիտակցությունը, պետականության հանդեպ նվիրվածությունն ու ազգային արժեհամակարգի պահպանումը։
«Դուք եք մեր հայրենիքի ու ազգի ապագան, հայության հարատևության երաշխիքը, ինչպես նաև մեր ընդհանուր իղձերի և երազանքների իրագործման հույսը։ Ձեր այցելությունն հայրենիք կարևոր խրախուսանք է ինչպես այստեղ բնակվող մեր ժողովրդի, այնպես էլ ձեր հասակակից քույրերի ու եղբայրների համար», – հավելել է Գարեգին Բ-ն։
Գարեգին Բ–ն հորդորել է անխախտ պահել ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ։
Լրահոս
0