https://arm.sputniknews.ru/20250729/hajastanic-tsaghikneri-ev-ptugh-banjaregheni-matakararumy-rusastan-atshel-e-rvosselkhvoznadzvor-91809988.html
Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենի մատակարարումը Ռուսաստան աճել է. «Ռոսսելխոզնադզոր»
Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենի մատակարարումը Ռուսաստան աճել է. «Ռոսսելխոզնադզոր»
Sputnik Արմենիա
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն այցելել է Մոսկվա, որտեղ քննարկել է արտահանումների, մասնավորապես, ծաղիկների արտահանման խնդիրը: Նա երաշխավորել է բեռների արտահանման ժամանակ ԵԱՏՄ... 29.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-29T22:36+0400
2025-07-29T22:36+0400
2025-07-29T22:39+0400
հայաստան
ռուսաստան
ծաղիկ
միրգ
բանջարեղեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78533522_0:0:3070:1726_1920x0_80_0_0_c900b77c24c1f6b52f171a12a1f238c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հայաստանը տարեսկզբից ի վեր 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան պտուղ- բանջարեղենային արտադրանքի մատակարարումները՝ հասցնելով 103,4 հազար տոննայի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 69,6 հազար տոննա), և 47 տոկոսով՝ կտրված ծաղիկների մատակարարումը (ավելի քան 71,1 մլն հատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 48,5 մլն հատ): Այս մասին հայտնում «Ռոսսելխոզնադզորը»՝ ամփոփելով ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը:Անցած ամբողջ տարվա ընթացքում առաքվել է 84,4 մլն հատ ծաղկային արտադրանք։Հաղորդվում է, որ մատակարարումների նման աճը հանգեցրել է Հայաստանից կտրված ծաղիկների և բողբոջների ներկրման նոր կարգի ներդրմանը հունիսի 27-ից: Ծաղկային արտադրանքի ներմուծումն այսուհետ հնարավոր է միայն արտադրության վայրերից, որոնք ամբողջ շղթայի հետագծելիության ընթացակարգ են ապահովում՝ մշակումից մինչև իրացում։Կողմերը համաձայնել են արտադրանքի մատակարարման ժամանակ պահպանել ԵԱՏՄ բուսասանիտարական պահանջները, ինչպես նաև առավել մանրամասն քննարկել են Ռուսաստան ծաղիկների մուտքի կարգը:Պետրոսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան մեծ նշանակություն ունի և երաշխավորել է բեռների արտահանման ժամանակ ԵԱՏՄ պահանջների կատարումը հանրապետության իրավասու գերատեսչության կողմից։Ներկայումս Հայաստանում ջերմատների աուդիտ է ընթանում։ Ռոսսելխոզնադզորը կստուգի ձեռնարկությունների մի մասը, մյուս արտադրողները հայաստանյան ծառայության վերահսկողության տակ կլինեն։ Համատեղ աշխատանքի արդյունքում ծաղկային արտադրանքի 14 արտադրողներ կրկին ռուսական շուկա են մուտք գործել հայ գործընկերների երաշխիքներով։Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։Հունիսին «Ռոսսելխոզնադզոր»-ը գրեթե ամբողջությամբ արգելափակել էր Հայաստանից ծաղիկների ներկրումը՝ հայտարարելով, որ դրանցում թրիփսեր (վնասատու միջատներ) են հայտնաբերվել։ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ բանակցությունների արդյունքում «Ռոսսելխոզնադզոր»-ը առցանց ռեժիմով սկսել է ստուգել տեղական ծաղկային ջերմոցները:ՀՀ–ից ՌԴ ծաղիկներ են արտահանել մեկօրյա ընկերությունների միջոցով՝ առանց վերահսկողության
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78533522_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a66d851fc1892092235ee48ca0e47455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ծաղիկ, միրգ, բանջարեղեն
հայաստան, ռուսաստան, ծաղիկ, միրգ, բանջարեղեն
Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենի մատակարարումը Ռուսաստան աճել է. «Ռոսսելխոզնադզոր»
22:36 29.07.2025 (Թարմացված է: 22:39 29.07.2025) ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն այցելել է Մոսկվա, որտեղ քննարկել է արտահանումների, մասնավորապես, ծաղիկների արտահանման խնդիրը: Նա երաշխավորել է բեռների արտահանման ժամանակ ԵԱՏՄ պահանջների կատարումը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հայաստանը տարեսկզբից ի վեր 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան պտուղ- բանջարեղենային արտադրանքի մատակարարումները՝ հասցնելով 103,4 հազար տոննայի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 69,6 հազար տոննա), և 47 տոկոսով՝ կտրված ծաղիկների մատակարարումը (ավելի քան 71,1 մլն հատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 48,5 մլն հատ): Այս մասին հայտնում «Ռոսսելխոզնադզորը»՝ ամփոփելով ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը:
Անցած ամբողջ տարվա ընթացքում առաքվել է 84,4 մլն հատ ծաղկային արտադրանք։
Հաղորդվում է, որ մատակարարումների նման աճը հանգեցրել է Հայաստանից կտրված ծաղիկների և բողբոջների ներկրման նոր կարգի ներդրմանը հունիսի 27-ից: Ծաղկային արտադրանքի ներմուծումն այսուհետ հնարավոր է միայն արտադրության վայրերից, որոնք ամբողջ շղթայի հետագծելիության ընթացակարգ են ապահովում՝ մշակումից մինչև իրացում։
«Ռոսսելխոզնադզորն» այն ժամանակ նշել էր, որ Հայաստանի իրավասու գերատեսչության ներկայացրած տեղեկատվության վերլուծությունը ցույց է տվել, որ Ռուսաստան մատակարարվող ծաղկային արտադրանքի հայկական ծագումը չի հետագծվում, դա կարող է վկայել անորոշ կարգավիճակ ունեցող արտադրանքի մատակարարման մասին, այդ թվում՝ վտանգավոր:
Կողմերը համաձայնել են արտադրանքի մատակարարման ժամանակ պահպանել ԵԱՏՄ բուսասանիտարական պահանջները, ինչպես նաև առավել մանրամասն քննարկել են Ռուսաստան ծաղիկների մուտքի կարգը:
Պետրոսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան մեծ նշանակություն ունի և երաշխավորել է բեռների արտահանման ժամանակ ԵԱՏՄ պահանջների կատարումը հանրապետության իրավասու գերատեսչության կողմից։
Ներկայումս Հայաստանում ջերմատների աուդիտ է ընթանում։ Ռոսսելխոզնադզորը կստուգի ձեռնարկությունների մի մասը, մյուս արտադրողները հայաստանյան ծառայության վերահսկողության տակ կլինեն։ Համատեղ աշխատանքի արդյունքում ծաղկային արտադրանքի 14 արտադրողներ
կրկին ռուսական շուկա են մուտք գործել հայ գործընկերների երաշխիքներով։
Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։
Հունիսին «Ռոսսելխոզնադզոր»-ը գրեթե ամբողջությամբ արգելափակել էր Հայաստանից ծաղիկների ներկրումը՝ հայտարարելով, որ դրանցում թրիփսեր (վնասատու միջատներ) են հայտնաբերվել։ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ բանակցությունների արդյունքում «Ռոսսելխոզնադզոր»-ը առցանց ռեժիմով սկսել է ստուգել տեղական ծաղկային ջերմոցները: