00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներին հասցեագրված և ապակողմնորոշող գովազդը Հայաստանում կարգելվի. նոր փոփոխություններ

© Matt Dunham/AP Скидки
Скидки - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Բաժանորդագրվել
Օրենսդրական նոր փոփոխություններով կարգելվեն բոլոր տեսակի ապակողմնորոշող, ինչպես նաև ագրեսիվ գովազդները` SMS հաղորդագրությունների կամ հեռախոսազանգերի տարբերակով:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երեխաներին հասցեագրված գովազդը Հայաստանում կարգելվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 1–ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների հիմնական դրույթները։
Նա ընդգծեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ագրեսիվ գովազդին, որի մեկ այլ դրսևորում են գովազդային նպատակ հետապնդող հեռախոսազանգերն ու այցելությունները սպառողների բնակարաններ:
Բացի այդ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կարգելվի ապակողմնորոշող կամ ագրեսիվ գովազդը։
«Ապակողմնորոշող գովազդ ասելով հիմնականում նկատի ունենք ապրանքների զեղչերի մասին ազդարարումը, երբ, օրինակ, համընդհանուր զեղչի անվան տակ այն վերաբերելի է դառնում կոնկրետ մեկ ապրանքի համար։ Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև ակցիաներին, երբ, օրինակ, հայտարարվում է, որ ապրանքը վաճառվում է լիկվիդացիոն գներով` չնայած խանութն իրականում չի փակվում»,– նշեց Մարկոսյանը:
ՄՊՀ անդամը զգուշացրեց, որ այս կանոնների խախտման համար տնտեսվարողից կգանձվի շրջանառության մինչև 5 % տուգանք։ Կախված խախտումների ծանրությունից` տուգանքը կարող է հաշվարկվել ցանկացած մեկ կամ բոլոր ապրանքների վաճառքից:
Նա տեղեկացրեց, որ ըստ օրենսդրական նոր փոփոխությունների՝ հանձնաժողովը կունենա նոր անվանում` մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողով։ Բացի այդ, կընդլայնվեն նաև հանձնաժողովի գործառույթները։ Մարկոսյանը տեղեկացրեց, որ սպառողների իրավունքների խախտումները հետաքննելու համար կավելանա նաև հանձնաժողովի աշխատակազմը։
Բայց և ընդգծեց, որ հանձնաժողովը չի քննելու ՀՀ կենտրոնական բանկի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման ոլորտում առկա խախտումները, եթե դրանց արդյունքում սպառողը տուժել է:
Լրահոս
0