https://arm.sputniknews.ru/20250729/ankaran-ev-lvondvony-nvor-arshav-en-nakhadzernel-hajkakan-atvomakajani-dem-vahe-davtjan-91789149.html
Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ատոմակայանի դեմ. Վահե Դավթյան
Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ատոմակայանի դեմ. Վահե Դավթյան
Sputnik Արմենիա
Վահե Դավթյանի խոսքով` հայկական ԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհներն աշխարհաքաղաքական ճնշման գործիք են։ 29.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-29T16:32+0400
2025-07-29T16:32+0400
2025-07-29T16:40+0400
ատոմակայան
մեծամոր
վահե դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615158_0:168:1600:1068_1920x0_80_0_0_382543b7fc305999b3d5a0f4e3a38686.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայանի»։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա խոսքով՝ թուրքական և բրիտանական լրատվամիջոցները միաժամանակ ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում հայկական ԱԷԿ-ը որակվում է որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»։ «Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։ NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է «ռումբ»՝ ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մեջբերվում է արևմտյան «փորձագետ» Պիտեր Մարկո Թեյսը, որը կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին «անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար»։ Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը։ Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղետն անխուսափելի է» և այլն»,– գրել է Դավթյանը։Դավթյանը հակափաստարկներ է թվարկել՝ նշելով, որ հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմի» կողմից անցկացված խորքային արդիականացումն էապես բարձրացրել է կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը։Էներգետիկ հարցերով փորձագետի կարծիքով՝ հակամիջուկային աղմուկը կրկին բարձրացնելը և հայկական ԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհներն աշխարհաքաղաքական ճնշման գործիք են։ Վահե Դավթյանի խոսքով՝ նպատակը ՀՀ էներգետիկ անվտանգության թուլացումն է, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ատոմային ոլորտում վարկաբեկելը և միջազգային տեղեկատվական դաշտում անորոշության և սպառնալիքի մթնոլորտ ձևավորելը։«Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում՝ այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունի, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված «էկոլոգիական մտահոգության» տակ։ Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների։ Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ` ամրապնդել կապերը «Ռոսատոմի» հետ ու շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին»,– ընդգծել է նա։Վահե Դավթյանը շեշտել է, որ էներգետիկ անվտանգությունն ինքնիշխանության հարց է, իսկ հայկական ԱԷԿ-ը ոչ թե սպառնալիք, այլ՝ վահան։
մեծամոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615158_129:0:1553:1068_1920x0_80_0_0_ac610d0ed0928f41089c4d264f6c0aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, մեծամոր, վահե դավթյան
ատոմակայան, մեծամոր, վահե դավթյան
Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել հայկական ատոմակայանի դեմ. Վահե Դավթյան
16:32 29.07.2025 (Թարմացված է: 16:40 29.07.2025) Վահե Դավթյանի խոսքով` հայկական ԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհներն աշխարհաքաղաքական ճնշման գործիք են։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայանի»։
Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա խոսքով՝ թուրքական և բրիտանական լրատվամիջոցները միաժամանակ ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում հայկական ԱԷԿ-ը որակվում է որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»։
«Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։ NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է «ռումբ»՝ ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մեջբերվում է արևմտյան «փորձագետ» Պիտեր Մարկո Թեյսը, որը կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին «անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար»։ Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը։ Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղետն անխուսափելի է» և այլն»,– գրել է Դավթյանը։
Դավթյանը հակափաստարկներ է թվարկել՝ նշելով, որ հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմի» կողմից անցկացված խորքային արդիականացումն էապես բարձրացրել է կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը։
«Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ արդիականացված հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։ Ավելին՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին 2023 թ․ հայտարարել է, որ կայանի շահագործումը իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն»,- մանրամասնել է նա։
Էներգետիկ հարցերով փորձագետի կարծիքով՝ հակամիջուկային աղմուկը կրկին բարձրացնելը և հայկական ԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհներն աշխարհաքաղաքական ճնշման գործիք են։ Վահե Դավթյանի խոսքով՝ նպատակը ՀՀ էներգետիկ անվտանգության թուլացումն է, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ատոմային ոլորտում վարկաբեկելը և միջազգային տեղեկատվական դաշտում անորոշության և սպառնալիքի մթնոլորտ ձևավորելը։
«Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում՝ այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունի, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված «էկոլոգիական մտահոգության» տակ։ Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների։ Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ` ամրապնդել կապերը «Ռոսատոմի» հետ ու շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին»,– ընդգծել է նա։
Վահե Դավթյանը շեշտել է, որ էներգետիկ անվտանգությունն ինքնիշխանության հարց է, իսկ հայկական ԱԷԿ-ը ոչ թե սպառնալիք, այլ՝ վահան։