https://arm.sputniknews.ru/20250728/khaghaghasirutjan-tak-taqnvats-sparnaliqner-kan-zurabjany-hajievi-hajtararutjan-masin-91759378.html
Խաղաղասիրության տակ թաքնված սպառնալիքներ կան. Զուրաբյանը՝ Հաջիևի հայտարարության մասին
Խաղաղասիրության տակ թաքնված սպառնալիքներ կան. Զուրաբյանը՝ Հաջիևի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանի խոսքով` Ադրբեջանը շարունակում է բաց պահել պատերազմի հնարավորությունը։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T15:57+0400
2025-07-28T15:57+0400
2025-07-28T15:57+0400
հիքմեթ հաջիև
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
պատերազմ
նիկոլ փաշինյան
լևոն զուրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/240/51/2405112_0:0:1601:901_1920x0_80_0_0_b96badfd6d232d5d040483c633602011.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը օրակարգային չէ»։ Ֆեյսբուքյան գրառման մեջ Զուրաբյանը նկատել է, որ «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այս հայտարարությունը համարում են որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց։ ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ խաղաղասիրության տակ թաքնված սպառնալիքներ կան։«Օրակարգը կայուն բան չէ։ Ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել։ Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին»,– եզրափակել է Լևոն Զուրաբյանը։Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Հենց դրա համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/240/51/2405112_0:0:1405:1054_1920x0_80_0_0_8af7226f15dffbf460976562e0f3f392.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիքմեթ հաջիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, պատերազմ, նիկոլ փաշինյան, լևոն զուրաբյան
հիքմեթ հաջիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, պատերազմ, նիկոլ փաշինյան, լևոն զուրաբյան
Խաղաղասիրության տակ թաքնված սպառնալիքներ կան. Զուրաբյանը՝ Հաջիևի հայտարարության մասին
Լևոն Զուրաբյանի խոսքով` Ադրբեջանը շարունակում է բաց պահել պատերազմի հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը օրակարգային չէ»։
Ֆեյսբուքյան գրառման մեջ Զուրաբյանը նկատել է, որ «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այս հայտարարությունը համարում են որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց։
«Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է։ Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունն այլևս բացառված է։ Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո։ Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ»,– նշել է Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ խաղաղասիրության տակ թաքնված սպառնալիքներ կան։
«Օրակարգը կայուն բան չէ։ Ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել։ Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին»,– եզրափակել է Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Հենց դրա համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»։