https://arm.sputniknews.ru/20250726/zlmnery-hajtnel-en-iranum-zinvats-hardzakman-hetevanqvov-mahacatsneri-ev-viravvorneri-tivy-91700264.html
ԶԼՄ–ները հայտնել են Իրանում զինված հարձակման հետևանքով մահացածների և վիրավորների թիվը
ԶԼՄ–ները հայտնել են Իրանում զինված հարձակման հետևանքով մահացածների և վիրավորների թիվը
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցների` մահացածների թվում կին և նորածին կա։ 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T15:05+0400
2025-07-26T15:05+0400
2025-07-26T15:06+0400
իրանի իսլամական հանրապետություն
դատարան
զոհ
զինված հարձակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50986705_0:0:1601:901_1920x0_80_0_0_e1ed9f3ac055e0aadb6c5d4bc17e593f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով 6 մարդ է մահացել, 22-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է SNN գործակալությունը։IRIB գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը զինված հարձակման է ենթարկվել։ «Fars» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ զինված հարձակում գործած 3 անձինք ոչնչացվել են:Մեկ այլ գործակալության՝ «Tasnim»-ի տվյալներով՝ հարձակվողները կրակ են բացել՝ մտնելով դատական վարչության շենք։ Նշվում է, որ մահացածների թվում կին և նորածին կա։ Գործակալությունը պնդում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը։«Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումն Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ակտիվացել է մոտ մեկուկես տարի առաջ։ Ամենամեծ միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի վերջին։ Իրանական ԶԼՄ-ներն այն ժամանակ հաղորդել էին, որ Սիստան և Բելուջիստան նահանգի Թեֆթան քաղաքի շրջանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկանության տասը աշխատակից է մահացել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50986705_0:0:1347:1010_1920x0_80_0_0_a2242ca04638c92b09e01bcf1271a884.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դատարան, զոհ, զինված հարձակում
իրանի իսլամական հանրապետություն, դատարան, զոհ, զինված հարձակում
ԶԼՄ–ները հայտնել են Իրանում զինված հարձակման հետևանքով մահացածների և վիրավորների թիվը
15:05 26.07.2025 (Թարմացված է: 15:06 26.07.2025) Ըստ լրատվամիջոցների` մահացածների թվում կին և նորածին կա։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով 6 մարդ է մահացել, 22-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է
SNN գործակալությունը։
IRIB գործակալությունն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը զինված հարձակման է ենթարկվել։ «Fars» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին,
հայտնել էր, որ զինված հարձակում գործած 3 անձինք ոչնչացվել են:
Մեկ այլ գործակալության՝ «Tasnim»-ի տվյալներով՝ հարձակվողները կրակ են բացել՝ մտնելով դատական վարչության շենք։ Նշվում է, որ մահացածների թվում կին և նորածին կա։ Գործակալությունը պնդում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը։
«Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումն Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ակտիվացել է մոտ մեկուկես տարի առաջ։ Ամենամեծ միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի վերջին։ Իրանական ԶԼՄ-ներն այն ժամանակ հաղորդել էին, որ Սիստան և Բելուջիստան նահանգի Թեֆթան քաղաքի շրջանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկանության տասը աշխատակից է մահացել։