https://arm.sputniknews.ru/20250725/hh-tntesakan-aktivutjunn-atshel-e-mi-sharq-cucanishner-nvazel-6-amsva-vitshakagrutjun-91669109.html
ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է, մի շարք ցուցանիշներ` նվազել. 6 ամսվա վիճակագրություն
ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է, մի շարք ցուցանիշներ` նվազել. 6 ամսվա վիճակագրություն
Sputnik Արմենիա
Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. առաջին 6 ամսվա տվյալներով շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա։ 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T13:49+0400
2025-07-25T13:49+0400
2025-07-25T18:08+0400
հայաստան
վիճակագրություն
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91679331_0:0:1411:795_1920x0_80_0_0_d77bda9630db01f13d3145e9bbc48038.png
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3%–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Տնտեսական ակտիվությունը մի փոքր աճել է նաև նախորդ ցուցանիշի համեմատ` 2025 թ. հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 5.7%–ով:Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել` 6 ամսում 45%–ով։ Ընդ որում` արտահանումը նվազել է 52,8 %–ով` կազմելով 1 տրլ 468.3 մլրդ դրամ, ներմուծումը՝ 38.6 %–ով` կազմելով 2 տրլ 313.5 մլրդ դրամ։Արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս մնացել է ցածր մակարդակում` նվազելով 12,1%–ով։Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այն 2025 թ. 6 ամսվա տվյալներով աճել է 7.3%–ով։Նշված ժամանակահատվածում շինարարությունն աճել է 18,5%–ով։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ աճն ավելի է դանդաղել` +3.9% (օրինակ` 2024 թ. հունվար–դեկտեմբերի արդյունքներով այն կազմել էր +17%)։Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 9.8 %–ով։ Նշենք, որ նախորդ ցուցանիշների համեմատ այս ոլորտում 0.2–0.5 տոկոսանոց անկում է նկատվում։Սպառողական գների ինդեքսը այս տարվա առաջին 6 ամսում կազմել է 3.1%։Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հունիսին եղել է 391.31 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91679331_106:0:1307:901_1920x0_80_0_0_3bfa9438859bef8ae2ef2a21c6cfe386.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիճակագրություն, տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, վիճակագրություն, տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է, մի շարք ցուցանիշներ` նվազել. 6 ամսվա վիճակագրություն
13:49 25.07.2025 (Թարմացված է: 18:08 25.07.2025) Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. առաջին 6 ամսվա տվյալներով շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3%–ով։ Այս մասին հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Տնտեսական ակտիվությունը մի փոքր աճել է նաև նախորդ ցուցանիշի համեմատ`
2025 թ. հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 5.7%–ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել` 6 ամսում 45%–ով։ Ընդ որում` արտահանումը նվազել է 52,8 %–ով` կազմելով 1 տրլ 468.3 մլրդ դրամ, ներմուծումը՝ 38.6 %–ով` կազմելով 2 տրլ 313.5 մլրդ դրամ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս մնացել է ցածր մակարդակում` նվազելով 12,1%–ով։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այն 2025 թ. 6 ամսվա տվյալներով աճել է 7.3%–ով։
Նշված ժամանակահատվածում շինարարությունն աճել է 18,5%–ով։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ աճն ավելի է դանդաղել` +3.9% (օրինակ` 2024 թ. հունվար–դեկտեմբերի արդյունքներով այն կազմել էր +17%)։
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 9.8 %–ով։ Նշենք, որ նախորդ ցուցանիշների համեմատ այս ոլորտում 0.2–0.5 տոկոսանոց անկում է նկատվում։
Սպառողական գների ինդեքսը այս տարվա առաջին 6 ամսում կազմել է 3.1%։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հունիսին եղել է 391.31 դրամ։