https://arm.sputniknews.ru/20250625/hh-tntesakan-aktivutjuny-2025-t-hunvar-majisin-atshel-e-57-vov-vitshakagrutjun-90625820.html
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար-մայիսին աճել է 5.7 %–ով. վիճակագրություն
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար-մայիսին աճել է 5.7 %–ով. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Արդյունաբերական արտադրանքի ծավալը շարունակում է մնալ զգալիորեն ցածր մակարդակի վրա, քան մեկ տարի առաջ էր: 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T19:12+0400
2025-06-25T19:12+0400
2025-06-25T20:31+0400
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90627902_0:0:1411:795_1920x0_80_0_0_6a9b5b380406527f31538a3f4cc08a7e.png
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանում ՏԱՑ–ը 2025 թ. հունվար–մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.7 %–ով։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Արդյունաբերական արտադրանքի ծավալը շարունակում է մնալ զգալիորեն ցածր մակարդակի վրա` -14,1 %։Շինարարությունը շարունակում է զգալի աճ գրանցել` +17,1 %։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ աճը դանդաղել է` կազմելով +4,2 %, մինչդեռ 2024 թվականի հունվար–դեկտեմբերի արդյունքներով այն կազմել էր +17 %։Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 10 %–ով։Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. առաջին 5 ամսվա տվյալներով շարունակում է նվազել` կազմելով -49 %։ Ընդ որում` արտահանումը նվազել է գրեթե 2,5 անգամ կամ –57,4 %–ով` կազմելով 1 տրլ 186.1 մլրդ դրամ, ներմուծումը՝ մոտ 1,7 անգամ կամ –42 %–ով` կազմելով 1 տրլ 920.9 մլրդ դրամ։Սպառողական գների ինդեքսը այս տարվա առաջին 5 ամսում կազմել է 3 %։Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–մայիսին եղել է 392.72 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90627902_113:0:1314:901_1920x0_80_0_0_cfc0adb1326691a41a5f4db0f6984a60.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թ. հունվար-մայիսին աճել է 5.7 %–ով. վիճակագրություն
19:12 25.06.2025 (Թարմացված է: 20:31 25.06.2025) Արդյունաբերական արտադրանքի ծավալը շարունակում է մնալ զգալիորեն ցածր մակարդակի վրա, քան մեկ տարի առաջ էր:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանում ՏԱՑ–ը 2025 թ. հունվար–մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.7 %–ով։ Այդ մասին հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը շարունակում է մնալ զգալիորեն ցածր մակարդակի վրա` -14,1 %։
Շինարարությունը շարունակում է զգալի աճ գրանցել` +17,1 %։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ աճը դանդաղել է` կազմելով +4,2 %, մինչդեռ 2024 թվականի հունվար–դեկտեմբերի արդյունքներով այն կազմել էր +17 %։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` ծառայությունների ոլորտի շրջանառությունն աճել է 10 %–ով։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. առաջին 5 ամսվա տվյալներով շարունակում է նվազել` կազմելով -49 %։ Ընդ որում` արտահանումը նվազել է գրեթե 2,5 անգամ կամ –57,4 %–ով` կազմելով 1 տրլ 186.1 մլրդ դրամ, ներմուծումը՝ մոտ 1,7 անգամ կամ –42 %–ով` կազմելով 1 տրլ 920.9 մլրդ դրամ։
Սպառողական գների ինդեքսը այս տարվա առաջին 5 ամսում կազմել է 3 %։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–մայիսին եղել է 392.72 դրամ։