https://arm.sputniknews.ru/20250725/ekvonvomikaji-nakharary-kvonjaki-u-tsirani-artahanman-hertakan-tvern-e-nerkajacrel-91660800.html
Էկոնոմիկայի նախարարը կոնյակի ու ծիրանի արտահանման հերթական թվերն է ներկայացրել
Էկոնոմիկայի նախարարը կոնյակի ու ծիրանի արտահանման հերթական թվերն է ներկայացրել
Sputnik Արմենիա
Վերջին ամիսներին հայ արտահանողները խնդիրներ են ունենում հայ–վրացական սահմանին, և խնդիրը փորձ է արվում լուծել երկու երկրների պաշտոնյաների հանդիպումներով։ 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T11:07+0400
2025-07-25T11:07+0400
2025-07-25T11:07+0400
ծիրան
կոնյակ
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490705_0:84:1600:984_1920x0_80_0_0_f29d3b6e8eccf2dadd75f5fc65aabc13.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Միայն վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Գևորգ Պապոյանը հարցը լուծելու համար մեկնել էր Թբիլիսի։ Վերադառնալով` նա պարբերաբար հրապարակում է, թե որ ժամանակահատվածում որքան բեռնատար է անցել վրացական սահմանը։Նախարար Պապոյանն այսօր նաև ծիրանի արտահանման վերաբերյալ թվեր է ներկայացրել։Հուլիսի 14–ին էլ Պապոյանը նշել էր, որ հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։Հիշեցնենք` ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել Լարսի անցակետում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490705_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2cd8c533ed3c021068fd9347afccd47f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիրան, կոնյակ, արտահանում
ծիրան, կոնյակ, արտահանում
Էկոնոմիկայի նախարարը կոնյակի ու ծիրանի արտահանման հերթական թվերն է ներկայացրել
Վերջին ամիսներին հայ արտահանողները խնդիրներ են ունենում հայ–վրացական սահմանին, և խնդիրը փորձ է արվում լուծել երկու երկրների պաշտոնյաների հանդիպումներով։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Միայն վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար։ Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Գևորգ Պապոյանը հարցը լուծելու համար մեկնել էր Թբիլիսի։ Վերադառնալով` նա պարբերաբար հրապարակում է, թե որ ժամանակահատվածում որքան բեռնատար է անցել վրացական սահմանը։
Նախարար Պապոյանն այսօր նաև ծիրանի արտահանման վերաբերյալ թվեր է
ներկայացրել։
«Հունիսի 1–ից հուլիսի 24–ը ՌԴ տարածք է մտել 2 240 ծիրանով բեռնված բեռնատար։ Եվս 35–ը ճանապարհին են»,– գրել է նախարարը։
Հուլիսի 14–ին էլ Պապոյանը
նշել էր, որ հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։
Հիշեցնենք` ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել Լարսի անցակետում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։
Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին
մեկնել էր Վրաստան։