https://arm.sputniknews.ru/20250725/ajs-tari-vorqan-tsiran-e-artahanvel-hajastanic-ev-vor-erkrner-91673264.html
Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից և ո՞ր երկրներ
Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից և ո՞ր երկրներ
Sputnik Արմենիա
Ծիրանի արտահանման ամենափոքր ծավալները եղել են դեպի Չեխիա և Բելգիա։ 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T15:30+0400
2025-07-25T15:30+0400
2025-07-25T18:17+0400
հայաստան
ծիրան
վիճակագրություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91680635_0:0:1444:813_1920x0_80_0_0_ffe9ae6b8c8691712073cc964be839f6.png
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այս տարվա հունվարի 1–ից հուլիսի 24–ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 41 814 տոննա ծիրան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Ծիրան հիմնականում արտահանվել է Ռուսաստան (36 045 տոննա), Վրաստան (3 711 տոննա) և Ուկրաինա (1 152 տոննա):Ըստ նախարարության տվյալների` Հայաստանից ծիրան է արտահանվել նաև Բելառուս, Բոսնիա և Հերցոգովինա, Սերբիա, ԱՄԷ, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա։Այս երկրներ շատ ավելի քիչ ծավալներով է արտահանվել։ Ամենափոքր ծավալները եղել են դեպի Չեխիա (0,13 տոննա) և Բելգիա (1,6 տոննա)։Համեմատության համար նշենք, որ 2024 թ. հուլիսի 15–ի դրությամբ Հայաստանում հավաքվել էր շուրջ 64 531 տոննա ծիրան, որից արտահանվել էր 29 187 տոննան: Արտահանվող երկրների շարքում առաջատարը կրկին Ռուսաստանն էր, որին հաջորդում էին Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:2023 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել էր 88 652 տոննա ծիրան։ Ստացվում է` վերջին երեք տարում արտահանման ամենաանբարենպաստ տարին եղել է 2024 թվականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91680635_106:0:1334:921_1920x0_80_0_0_b5bd8ce130a1f51b2d37bc35ddc3f30d.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիրան, վիճակագրություն, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, ծիրան, վիճակագրություն, ինֆոգրաֆիկա, инфографика
Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից և ո՞ր երկրներ
15:30 25.07.2025 (Թարմացված է: 18:17 25.07.2025) Ծիրանի արտահանման ամենափոքր ծավալները եղել են դեպի Չեխիա և Բելգիա։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այս տարվա հունվարի 1–ից հուլիսի 24–ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 41 814 տոննա ծիրան։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ծիրան հիմնականում արտահանվել է Ռուսաստան (36 045 տոննա), Վրաստան (3 711 տոննա) և Ուկրաինա (1 152 տոննա):
Ըստ նախարարության տվյալների`
Հայաստանից ծիրան է արտահանվել նաև Բելառուս, Բոսնիա և Հերցոգովինա, Սերբիա, ԱՄԷ, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա։
Այս երկրներ շատ ավելի քիչ ծավալներով է արտահանվել։ Ամենափոքր ծավալները եղել են դեպի Չեխիա (0,13 տոննա) և Բելգիա (1,6 տոննա)։
Համեմատության համար նշենք, որ
2024 թ. հուլիսի 15–ի դրությամբ Հայաստանում հավաքվել էր շուրջ 64 531 տոննա ծիրան, որից արտահանվել էր 29 187 տոննան: Արտահանվող երկրների շարքում առաջատարը կրկին Ռուսաստանն էր, որին հաջորդում էին Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
2023 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել էր 88 652 տոննա ծիրան։ Ստացվում է` վերջին երեք տարում արտահանման ամենաանբարենպաստ տարին եղել է 2024 թվականը։