00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի գյուղերում քաղաքաբնակ երեխաների համար ամառային ճամբարներ են անցկացվում

© Sputnik / Aram GareginyanՎահան Զարոյան
Վահան Զարոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2025
Բաժանորդագրվել
«Ագարակ ագրոճամբարում» քաղաքաբնակ երեխաները սովորում են կթել, փորել և ձի քշել. ճամբարը կազմակերպում է մանկավարժ Վահան Զարոյանը, մասնակիցները մեկ շաբաթով հայտնվում են գյուղական կյանքի մեջ: Նախագիծն իրականացվում է առանց հովանավորների, ծնողների գումարներով։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Մանկավարժ Վահան Զարոյանը քաղաքաբնակ երեխաների համար ամառային ճամբարներ է կազմակերպում գյուղական վայրերում:
Լինելով Վարդենիսի տարածաշրջանից՝ նա մի քանի տարի առաջ նկատել է, թե վերջին տասնամյակների ընթացքում որքան է թուլացել քաղաք-գյուղ կապը: Նույնիսկ նրանք, ովքեր գյուղում հարազատներ ունեն, ամռանը հազվադեպ են երեխաներին այնտեղ ուղարկում:
«Այդ պատճառով շատ երեխաներ պարզապես չեն պատկերացնում, թե ինչ է գյուղի կյանքը»,– «Sevan Startup Summit»-ում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ագարակ ագրոճամբար» նախագծի հիմնադիրը։
Այնուամենայնիվ, երբ 5 տարի առաջ գործարկեց իր նախագիծը, պարզվեց, որ ցանկացողները քիչ չեն առաջին հերթին ծնողների, ոչ թե հենց երեխաների շրջանում։
Ամեն ամառ Վահան Զարոյանը ճամբարի համար նոր գյուղ է ընտրում։ Այս տարի ընտրությունը կանգ է առել Ծափաթաղի վրա, որը գտնվում է Սևանի արևելյան ափին։ Մեկ հերթափոխի ընթացքում նա ընդունում է մոտ 20 երեխա, որոնք ապրում են բարեկարգ տանը, իսկ ցերեկն ակտիվ մասնակցում են գյուղական գործերին՝ խոտ են հնձում, գոմ մաքրում, ածուներ փորում։
Առավոտյան և երեկոյան երեխաները հեռախոսով զրուցում են ծնողների հետ, սակայն ցերեկը նրանց խնդրում են հեռախոսներից հնարավորինս քիչ օգտվել «իրական կյանքով ապրելու համար»։

«Հիմա երեխաների համար գյուղը կեղտոտ ու նվազ գրավիչ բան է, բայց նրանք, ովքեր եղել են մեզ մոտ, մեծ ոգևորությամբ են այստեղ լինում և հեռանալիս վերադառնալու ցանկություն են հայտնում։ Նրանց համար դա դառնում է «քվեստների» նման մի բան: Դրա հետ մեկտեղ նրանք սկսում են հասկանալ աշխատանքի արժեքը», - ասում է Զարոյանը։

Երեխաների յուրաքանչյուր խումբ ունի ավագ՝ մանկավարժ, որը ոչ միայն աշխատում է նրանց հետ, այլև հասկանում է գյուղատնտեսությունը: Ճամբարի թիմում կա նաև ձիավարության ուսուցիչ. երեխաները հովիվների հետ զբոսանքներ են կատարում ձիով: Կա նաև մեղվաբույծ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մեղր հանել փեթակից, իսկ վերջում երեխաներին մեկական բանկա մեղր է տալիս:
Ջոկատավարները երեխաներին պատմում են Հայաստանի բնաշխարհի մասին, տանում արշավների՝ գործնականում ծանոթացնելով բնությանը:
Գյուղի և քաղաքի երեխաների միջև հնարավոր կոնֆլիկտների մասին հարցին Վահանը պատասխանում է. «Նման բան չեմ հիշում։ Ընդհակառակը` տեղացիները հյուրերին տանում են իրենց մոտ, ցույց են տալիս տունը, այգին... Քաղաքաբնակ երեխաները զարմանում են գյուղացիների պարզության վրա, իսկ գյուղացիները հետաքրքրությամբ են ընկալում քաղաքաբնակների տարբերությունը»:
Վահանը փորձել է ֆինանսավորում ներգրավել ագրոբիզնեսի կողմից՝ ընկերություններին առաջարկելով, որ մասնակցեն գյուղատնտեսական արտադրության հիմունքների ուսուցմանը և ակնկալելով, որ ապագայում երեխաները կարող են դառնալ նրանց պոտենցիալ աշխատակիցները։ Սակայն առայժմ գոհացուցիչ արդյունքներ չի գրանցել։
Նախագծի համար եկամտի միակ աղբյուրը մնում է ծնողների կողմից արվող վճարումները, որը Զարոյանը ձգտում է պահել նվազագույն մակարդակում՝ շաբաթական 70 հազար դրամ (մոտ 180 դոլար): Այդ գումարի մեջ մտնում են բոլոր պարապմունքները, բնակության համար տան վարձակալությունը և սնունդը, որը պատրաստում են տեղացի կանայք։
Լրահոս
0