00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահերի թվի կտրուկ աճ է արձանագրվում. ԱՀԿ

© PhotoԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2025
Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սովի հետ կապված ճգնաժամն ուժեղանում է մարդասիրական օգնության մատակարարումների դադարեցման և հասանելիության սահմանափակումների պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահերի թվի կտրուկ աճ է արձանագրում, 2025 թվականին կազմակերպությունը Գազայում փաստաթղթավորել է մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 21 դեպք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ անկլավի շարունակվող շրջափակման ֆոնին թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 111-ի, նրանց մեծ մասը երեխաներ են:
«Գազայում ռազմական գործողությունների գոտում հայտնված 2,1 միլիոն մարդ ռումբերից և փամփուշտներից բացի բախվում է ևս մեկ մարդասպանի՝ սովի հետ։ Հուլիսի 17-ից ծանր սննդային անբավարարության բուժման կենտրոնները մարդաշատ են, բայց արտակարգ իրավիճակների համար բավարար քանակությամբ սնունդ չունեն: 2025 թվականին ԱՀԿ-ն արձանագրել է մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 21 դեպք՝ կապված անբավարար սնուցման հետ»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ Գազայի հատվածում սուր թերսնման ցուցանիշները գերազանցում են բնակչության 10 տոկոսը, հետազոտված հղի և կերակրող կանանց ավելի քան 20 տոկոսը տառապում են թերսնումից, հաճախ՝ ծանր ձևով: Նա ընդգծել է, որ սովի հետ կապված ճգնաժամն ուժեղանում է մարդասիրական օգնության մատակարարումների դադարեցման և հասանելիության սահմանափակումների պատճառով:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում էին կարճատև զինադադարներով, տարածվել են դեպի Լիբանան, Եմեն և Իսրայելի ու Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում են հրահրել:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն անարդյունք են ավարտվել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակում:
Լրահոս
0