https://arm.sputniknews.ru/20250723/arcakhcineri-hascein-atelutjan-khvosq-taratselu-hamar-varujtner-knakhadzernven-91609582.html
Արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու համար վարույթներ կնախաձեռնվեն
Արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու համար վարույթներ կնախաձեռնվեն
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ ներկայում բազմաթիվ գործեր կան, բոլորով հետևողականորեն զբաղվում է՝ թույլ չտալով, որ արցախցիներին ուղղված ատելության խոսքը կամ սպառնալիքներն... 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T20:10+0400
2025-07-23T20:10+0400
2025-07-23T20:29+0400
արցախցի
բռնություն
կոչ
ռոման երիցյան
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534624_0:97:1234:791_1920x0_80_0_0_f4666e036ef92aa29b4ce3acaa418a04.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հնչեցնելու փաստով։ Այս մասին տեղեկացնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա ներկայացրած հաղորդման հիման վրա նման որոշում է կայացրել Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը։«Արսեն Արշակյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել էր` «ըստ Մետաքսյա Հակոբյանի (Արցախի ԱԺ պատգամավոր–խմբ.)՝ արցախցիների կեսը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից, Աստված տա՝ նենց լինի, որ էլ հետ չգան»։Նրա խոսքով՝ օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։Ավելի վաղ կրկին և՛ նախաքննական մարմինը, և՛ դատախազը մերժել էին վարույթ նախաձեռնել, Առաջին ատյանի դատարանը ևս մերժման որոշում էր կայացրել։Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ նմանատիպ բազմաթիվ գործեր կան, որոնցով ինքը հետևողականորեն զբաղվում է՝ թույլ չտալով, որ արցախցիներին ուղղված ատելության խոսքը կամ սպառնալիքներն անպատիժ մնան։Մերժվել են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները. խորհուրդՆա նշեց, որ դատարան է դիմել նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարություններից մեկի վերաբերյալ. ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Խաչատրյանը հայտարարել էր, որ հպարտանում է իր թիմի տղամարդկանցով։«Նա հրապարակայնորեն բռնություն է արդարացրել»,- նշեց Երիցյանը։Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում ևս նախաքննական մարմինը մերժել է վարույթ նախաձեռնել, ինքը դիմել է դատարան, ներկայացրած բողոքը դատարանը բավարարել է՝ պարտավորեցնելով վարույթ նախաձեռնել (թեև դատարանի որոշումն ինքը դեռ չի ստացել)։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534624_137:0:1234:823_1920x0_80_0_0_f25b03c36c3a8f784d7ab0e270103c85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախցի, բռնություն, կոչ, ռոման երիցյան, բռնի տեղահանված
արցախցի, բռնություն, կոչ, ռոման երիցյան, բռնի տեղահանված
Արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու համար վարույթներ կնախաձեռնվեն
20:10 23.07.2025 (Թարմացված է: 20:29 23.07.2025) Փաստաբանի խոսքով՝ ներկայում բազմաթիվ գործեր կան, բոլորով հետևողականորեն զբաղվում է՝ թույլ չտալով, որ արցախցիներին ուղղված ատելության խոսքը կամ սպառնալիքներն անպատիժ մնան։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հնչեցնելու փաստով։ Այս մասին տեղեկացնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա ներկայացրած հաղորդման հիման վրա նման որոշում է կայացրել Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը։
«Արսեն Արշակյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել էր` «ըստ Մետաքսյա Հակոբյանի (Արցախի ԱԺ պատգամավոր–խմբ.)՝ արցախցիների կեսը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից, Աստված տա՝ նենց լինի, որ էլ հետ չգան»։
«Նախաքննական մարմինը մերժել էր վարույթ նախաձեռնել, դատախազը՝ նույնպես, իսկ հիմա դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երիցյանը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։
Ավելի վաղ կրկին և՛ նախաքննական մարմինը, և՛ դատախազը մերժել էին վարույթ նախաձեռնել, Առաջին ատյանի դատարանը ևս մերժման որոշում էր կայացրել։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ նմանատիպ բազմաթիվ գործեր կան, որոնցով ինքը հետևողականորեն զբաղվում է՝ թույլ չտալով, որ արցախցիներին ուղղված ատելության խոսքը կամ սպառնալիքներն անպատիժ մնան։
Նա նշեց, որ դատարան է դիմել նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարություններից մեկի վերաբերյալ. ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Խաչատրյանը հայտարարել էր, որ հպարտանում է իր թիմի տղամարդկանցով։
«Նա հրապարակայնորեն բռնություն է արդարացրել»,- նշեց Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում ևս նախաքննական մարմինը մերժել է վարույթ նախաձեռնել, ինքը դիմել է դատարան, ներկայացրած բողոքը դատարանը բավարարել է՝ պարտավորեցնելով վարույթ նախաձեռնել (թեև դատարանի որոշումն ինքը դեռ չի ստացել)։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։