https://arm.sputniknews.ru/20250723/amnn-sjuniqi-mijancqy-sakarkman-tema-kdardzni-rdi-het-banakcutjunnerum-qaghtekhnvolvog-91602214.html
ԱՄՆ–ն Սյունիքի «միջանցքը» սակարկման թեմա կդարձնի ՌԴ–ի հետ բանակցություններում. քաղտեխնոլոգ
ԱՄՆ–ն Սյունիքի «միջանցքը» սակարկման թեմա կդարձնի ՌԴ–ի հետ բանակցություններում. քաղտեխնոլոգ
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` թե՛ ԱՄՆ–ն, թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի ճանապարհի ապաշրջափակման հարցում ունեն իրենց շահերը։ Եվ այս փուլում դրանք... 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T23:00+0400
2025-07-23T23:00+0400
2025-07-23T23:07+0400
հայաստան
սյունիք
«զանգեզուրի միջանցք»
վիգեն հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72717240_0:0:1600:901_1920x0_80_0_0_f2c1234c28b2d813679d7c4a44b99c48.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սյունիքի 32 կմ–անոց ճանապարհը 100 տարով վարձակալելու ամերիկյան կողմի առաջարկի վերջնական նպատակը հետագայում այն սակարկության առարկա դարձնելն է Ռուսաստանի հետ բանակցություններում։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին շրջանի ակտիվությունը մեր տարածաշրջանում։Ըստ Հակոբյանի` ՌԴ–ի հետ սակարկությունների արդյունքում իր նպատակին հասնելուց հետո ԱՄՆ–ի համար մեր տարածաշրջանն այլևս հետաքրքիր չի լինի։«Չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում մասնակցությունը ԱՄՆ–ի համար ամենասկզբունքայինը կլինի։ Այնպես չէ, որ ամերիկացիներն այստեղ ոտքով–գլխով խրվել են։ Սա ուղղակի զուտ «բազարի» թեմա է ՌԴ–ի հետ»,– նշեց Հակոբյանը։Հայկական «ադի-բուդի» Աբու Դաբիում՝ ամերիկյան աշխարհաքաղաքական թավայումՆրա խոսքով` ներկա փուլում ԱՄՆ–ի ստրատեգիական շահը Սյունիքի «միջանցքի» նկատմամբ վերահսկողություն սահմանելն է, որը դուրս կլինի Ռուսաստանի ու Չինաստանի վերահսկողությունից։ Բացի այդ, Սյունիքի ճանապարհի վերահսկողության շնորհիվ ԱՄՆ–ն վերահսկողության տակ կպահի նաև Իրանի հետ սահմանը` այն փակ պահելով հյուսիսից։Հիշեցնենք` Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16–ին հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72717240_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6329f57e0f3a7dbdb16c2be7ae7a3e47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, «զանգեզուրի միջանցք», վիգեն հակոբյան
հայաստան, սյունիք, «զանգեզուրի միջանցք», վիգեն հակոբյան
ԱՄՆ–ն Սյունիքի «միջանցքը» սակարկման թեմա կդարձնի ՌԴ–ի հետ բանակցություններում. քաղտեխնոլոգ
23:00 23.07.2025 (Թարմացված է: 23:07 23.07.2025) Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` թե՛ ԱՄՆ–ն, թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի ճանապարհի ապաշրջափակման հարցում ունեն իրենց շահերը։ Եվ այս փուլում դրանք համընկել են։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սյունիքի 32 կմ–անոց ճանապարհը 100 տարով վարձակալելու ամերիկյան կողմի առաջարկի վերջնական նպատակը հետագայում այն սակարկության առարկա դարձնելն է Ռուսաստանի հետ բանակցություններում։
Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին շրջանի ակտիվությունը մեր տարածաշրջանում։
«Թրամփի վարչախումբն ունի իր մարտավարական խնդիրը։ Իրենք փորձում են Ռուսաստանի մեկուսացման թեման մեր տարածաշրջանում դարձնել սակարկության առարկա ՌԴ–ի հետ սպասվող մեծ բանակցություններում, որոնք վերաբերելու են Ուկրաինայի պատերազմի արդյունքներին։ Ակնհայտ է, որ Թրամփի ադմինիստրացիան, չկատարելով պատերազմը դադարեցնելու իր խոստումները, լրացուցիչ գլխացավանք է ուզում ստեղծել Ռուսաստանի համար»,– ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ Հակոբյանի` ՌԴ–ի հետ սակարկությունների արդյունքում իր նպատակին հասնելուց հետո ԱՄՆ–ի համար մեր տարածաշրջանն այլևս հետաքրքիր չի լինի։
«Չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում մասնակցությունը ԱՄՆ–ի համար ամենասկզբունքայինը կլինի։ Այնպես չէ, որ ամերիկացիներն այստեղ ոտքով–գլխով խրվել են։ Սա ուղղակի զուտ «բազարի» թեմա է ՌԴ–ի հետ»,– նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով` ներկա փուլում ԱՄՆ–ի ստրատեգիական շահը Սյունիքի «միջանցքի» նկատմամբ վերահսկողություն սահմանելն է, որը դուրս կլինի Ռուսաստանի ու Չինաստանի վերահսկողությունից։ Բացի այդ, Սյունիքի ճանապարհի վերահսկողության շնորհիվ ԱՄՆ–ն վերահսկողության տակ կպահի նաև Իրանի հետ սահմանը` այն փակ պահելով հյուսիսից։
«Այս հարցում թե՛ ԱՄՆ–ն, թե՛ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն իրենց շահերը, որոնք այս փուլում համընկել են։ Այդուհանդերձ, ի տարբերություն ԱՄՆ–ի` Թուրքիայի ու Ադրբեջանի համար «միջանցքը» լուրջ ստրատեգիական նպատակ է, որի մասին մշտապես հայտարարում է Իլհամ Ալիևը»,– ասաց Հակոբյանը` հավելելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վերջնական նպատակը «Մեծ Թուրանի» ծրագրի իրագործումն է, որի համար Սյունիքի «միջանցքը» անհրաժեշտ է։
Հիշեցնենք` Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը
ամերիկյան կառավարմանը հանձնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16–ին
հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։