00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԱՄՆ–ն հետաքրքրված է ճանապարհների արտապատվիրակմամբ». Փաշինյանը հաստատեց լուրը

© Sputnik / Aram NersesyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ Չինաստանը ևս ունի հետաքրքրվածություն։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ։
Օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
«ԱՄՆ–ն հետաքրքրվա՞ծ է ճանապարհների արտապատվիրակմամբ, այո՛, հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ։ Միայն ԱՄՆ–ն չէ, որ հետաքրքրված է, այլ նաև ԵՄ–ն էլ է հետաքրքրված։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք ԵՄ–ի հետաքրքրվածությամբ, այո՛, հետաքրքրված ենք»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` հիմա արտապատվիրակման առաջարկն ամերիկյան է, ՀՀ իշխանությունները քննարկում են ու հետաքրքրված են։
«Կարո՞ղ եմ ասել, որ մենք այս պահին համաձայնություն ունենք, չեմ կարող ասել, կարո՞ղ է լինել համաձայնություն, կարող է։ Հենց լինի, այդ մասին կիմանաք, սակայն մենյուն, բովանդակությունը սա է»,– հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Չինաստանը ևս ունի հետաքրքրվածություն։
«Բարեբախտաբար, ՀՀ–ն ունի ներդրումային հետաքրքրություն, որը պետք է ճիշտ կառավարել ու հնարավորություններն օգտագործել»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք ապաշրջափակման կոնտեքստում հիմա որպես գլխավոր տարբերակ քննարկվում է ամերիկյանը, ինչը նշանակում է ամերիկյան ընկերության մասնակցություն, ներդրումներ, կառուցապատման իրավունք, որից հետո կգործի ճանապարհը։
«Գլխավորապես քննարկվող տարբերակ է։ Գլխավոր տարբերակ չէ, կդառնա այն ժամանակ, երբ դրա շուրջ լինի համաձայնություն։ Հիմա այդ թեմայով են ակտիվ, ինտենսիվ քննարկումներ»,- պատասխանեց Փաշինյանը։
Նա շեշտեց` օդանավակայանում, օրինակ, քաղաքացիները շփվում են թե՛ օդանավակայանի, թե՛ ավիաընկերության աշխատակիցների հետ, սակայն միաժամանակ ՀՀ իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում չկա, քաղաքացիները շփվում են նաև սահմանային և մաքսային մարմինների աշխատակիցների հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությանը` նշելով, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:
«Հնարավոր է` ստեղծվի մի ընկերություն». Փաշինյանը` ճանապարհ արտապատվիրակելու մասին
Լրահոս
0