https://arm.sputniknews.ru/20250722/gagik-tsarukjany-mtadir-e-dimel-mied-91576209.html
Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել ՄԻԵԴ
Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել ՄԻԵԴ
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի խոսքով` իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով չի կարողացել լիարժեք համագործակցել գործընկերների հետ, բանկային հաշիվներ են փակվել։ 22.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-22T18:35+0400
2025-07-22T18:35+0400
2025-07-22T18:48+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
դատարան
կաշառք
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86338300_0:85:2048:1237_1920x0_80_0_0_ef3d010b82d2fe80df7bc93961e5e288.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեց 2017–ի խորհրդարանական ընտրություններից առաջ կաշառք բաժանելու գործով։Դատական նիստի ժամանակ նա հերքեց իրեն վերագրվող մեղադրանքները՝ հայտարարելով` նույնիսկ օգնության դիմած անձանց չի աջակցել, քանի որ գիտեր, որ դա կարող են իր դեմ օգտագործել։«Ամբողջ ՀՀ–ով` գյուղերով, մարզերով, մեր պատասխանատուներով, 110 քննիչ հարցաքննել են 2700 վկայի, ամեն ինչ քննել են, և որևէ մեկը չի ասել, թե Ծառուկյանն է փող տվել։ Չի կարող նման բան լինել», – ասաց Ծառուկյանը։Նրա խոսքով` 2700 հարցաքննությունն անտեսելով` գործի համար հիմք են վերցրել 5 հոգու խոսք։ԲՀԿ առաջնորդն ընդգծեց` Վազգեն Պողոսյանը, որի խոսքը դրված է քրեական գործում, իր ընկերն է, որին խնդրել է Մարտունիում կազմակերպել նախընտրական քարոզչությունը, քանի որ Պողոսյանն այդ համայնքում հեղինակություն է։ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին` պատճառաբանելով, որ դրանք բուն գործին չեն առնչվում։Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։Ըստ պաշտպանների` քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին, բայց այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86338300_0:0:2048:1537_1920x0_80_0_0_b7241f209e1955aa6703fed8860565be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), դատարան, կաշառք, ընտրակաշառք
հայաստան, գագիկ ծառուկյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), դատարան, կաշառք, ընտրակաշառք
Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել ՄԻԵԴ
18:35 22.07.2025 (Թարմացված է: 18:48 22.07.2025) Գագիկ Ծառուկյանի խոսքով` իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով չի կարողացել լիարժեք համագործակցել գործընկերների հետ, բանկային հաշիվներ են փակվել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեց 2017–ի խորհրդարանական ընտրություններից առաջ կաշառք բաժանելու գործով։
Դատական նիստի ժամանակ նա հերքեց իրեն վերագրվող մեղադրանքները՝ հայտարարելով` նույնիսկ օգնության դիմած անձանց չի աջակցել, քանի որ գիտեր, որ դա կարող են իր դեմ օգտագործել։
«Ամբողջ ՀՀ–ով` գյուղերով, մարզերով, մեր պատասխանատուներով, 110 քննիչ հարցաքննել են 2700 վկայի, ամեն ինչ քննել են, և որևէ մեկը չի ասել, թե Ծառուկյանն է փող տվել։ Չի կարող նման բան լինել», – ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով` 2700 հարցաքննությունն անտեսելով` գործի համար հիմք են վերցրել 5 հոգու խոսք։
«Մի Վազգեն Պողոսյան, մի քուր ու ախպեր, մի մարդ ու կնիկ։ Ես տեսնում եմ մեր մեղադրողի մոտեցումը, տեսակետը, դրա համար ինչ ուզում եք, որոշեք, հարգելի դատավոր։ Ես որոշել եմ, որ այս ամենն անգլերեն պետք է թարգմանեմ, որ Եվրոպական դատարան դիմեմ, որ արդարությունը պաշտպանվի։ Ես տուժել եմ, գործընկերներիս հետ լիարժեք չենք համագործակցել, բանկային հաշիվներ են փակել, ու ես սուսուփուս ձայն չեմ հանել»,– ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց` Վազգեն Պողոսյանը, որի խոսքը դրված է քրեական գործում, իր ընկերն է, որին խնդրել է Մարտունիում կազմակերպել նախընտրական քարոզչությունը, քանի որ Պողոսյանն այդ համայնքում հեղինակություն է։ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին` պատճառաբանելով, որ դրանք բուն գործին չեն առնչվում։
Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին
մեղադրանք է առաջադրվել նախկին ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
Ըստ պաշտպանների` քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին, բայց այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ։