00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաս չլիներ, կգժվեի․ ինչպես են «Աբովյան» ՔԿՀ-ում 2 կին դատապարտյալ ապրում բալիկների հետ

© SputnikԿանանց և երեխաների սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Կանանց և երեխաների սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2025
Կանանց և երեխաների սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Բաժանորդագրվել
«Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար։ Ներկայում այնտեղ 83 կին կա, նրանցից 2–ը` մանկահասակ երեխաների հետ։ Sputnik Արմենիան այցելել է ՔԿՀ մոր և մանկան հատված՝ ծանոթանալու պայմաններին և զրուցելու անազատությունը փոքրիկների հետ կիսող մայրերի հետ։
«Աբովյան» ՔԿՀ-ում դատապարտյալների համար տարբեր ռեժիմներ կան՝ կախված հանցագործության տեսակից, ծանրությունից և այլն։ 18․07-ի դրությամբ՝ ՔԿՀ-ում 83 կին կա, որոնցից 48-ը՝ կալանավորված անձ, 35-ը՝ դատապարտյալ։ Ազատազրկված կանանցից 15-ը օտարերկրացիներ են, որոնցից 11-ը՝ կալանավորված, 4-ը՝ դատապարտյալ։ ՔԿՀ-ում ներկայում 4 կալանավորված անչափահաս կա, 2՝ անչափահաս դատապարտյալ։ Եվս 1 չափահաս տղա դատապարտյալ դեռ այստեղ է․ օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկանը անձը կարող է մնալ «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։
© Sputnik«Աբովյան» ՔԿՀ–ն
Отдельная секция для матери и ребенка в УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
«Աբովյան» ՔԿՀ–ն
Այսպես ասած, մոր և մանկան հատվածն առանձնացված է, որտեղ ազատազրկված կանայք կարող են մնալ իրենց մինչև 3 տարեկան երեխաների հետ (եթե երեխայի 3 տարեկանը լրացել է, սակայն մոր պատժի կրմանը մնացել է մինչև 3 տարի ժամանակ, հատուկ թույլտվության դեպքում երեխային թողնում են մնալ մոր մոտ)։ Խցերը, որոնք իրականում սենյակներ են, ունեն դարակաշարեր, մանկական մահճակալ, առանձին սանհանգույց՝ տաք ջրով, երեխային լողացնելու պլաստմասե լոգարան, թեյնիկ, հիգիենայի պարագաներ՝ տակդիր, թաց անձեռոցիկներ, նաև երեխաներին տրվում է նոր հագուստ և այլն։ Մայրիկի ու փոքրիկի զբոսանքի համար ծառերով բակ կա։ Մոր և մանկան առանձնացված հատվածը վերանորոգված է, շուտով նախատեսվում է նաև բակի բարեկարգումը։ Փոքրիկները կցագրվում են մոտակա պոլիկլինիկային, որտեղ էլ ստանում են, օրինակ, իրենց հերթական պարտադիր պատվաստումները և այլն։
© Sputnik«Աբովյան» ՔԿՀ–ի աշխատակիցը
Сотрудница УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
«Աբովյան» ՔԿՀ–ի աշխատակիցը

Ուշք ու միտքս աղջկաս հետ են

36-ամյա Կարինեն (անունը փոխված է) որդու 1-ամյակը նշելն այլ կերպ էր պատկերացնում՝ ոչ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։ Սակայն շուտով հենց «Աբովյան» ՔԿՀ-ում են այն նշելու։ Այստեղ են արդեն 3 ամիս։ Ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելու համար է Կարինեն դատապարտվել, մեղադրանքը չի ընդունում, ասում է՝ սուտ մատնության զոհ է։ Դատավարական գործընթացը տևել է գրեթե 10 տարի, վաղեմության ժամկետի կիրառման հնարավորության համար ընդամենը մի քանի օր էր մնացել, սակայն Կարինեի բախտը չբերեց։ Դատավորը մեղադրական վճիռ կայացրեց։ Եթե վերաքննիչ բողոքը հաջողության չհասնի կամ վաղաժամկետ ազատ արձակման որոշում չկայացվի, ապա Կարինեն դեռ 3 տարի էլ այստեղ է մնալու։
Գրեթե յուրաքանչյուր խոսքի հետ աչքերից արցունքներ են գլորվում, սկզբում ժպիտով անծանոթ հյուրերին դիմավորած որդին մոր արցունքներից անհանգստացած ինքն էլ է սկսում լաց լինել ու զայրացած հայացքով մեզ նայել։ Կարինեն նաև մեծ դուստր ունի, որն այս տարի առաջին դասարան է գնալու։
© SputnikՄոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Отдельная секция для матери и ребенка в УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Մոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
«Որ հիշում եմ, սիրտս կանգնում է, ուշք ու միտքս աղջկաս հետ են»,- ասում է նա։
Աղջկան մի քանի օր առաջ է տեսել, դատական նիստ ուներ՝ նոր միջնորդություն էր քննվում։ Հույս ուներ՝ կալանքը կփոխվի, դստերն այստեղ ստիպված չի լինի հանդիպել։ Բայց․․․
«Չգիտեր, թե որտեղ է եկել։ Կարծում է՝ սա հիվանդանոց է, այստեղ բուժում եմ ստանում»,- ասում է Կարինեն ու նորից հուզվում։
Խնամքով դասավորված խցում փոքրիկի խաղալիքներ են, դստեր լուսանկարն ու կողքին՝ Աստվածաշունչը։ Հենց տղան քնում է, Աստվածաշունչ է կարդում, Աստծուց ուժ ու համբերություն խնդրում։ Ասում է՝ միակ մխիթարությունը որդին է, որն իր անազատության գրեթե ամբողջ օրը զբաղեցնում է։
© SputnikՄոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Отдельная секция для матери и ребенка в УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Մոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
«Աստծուն փառք, որ երեխաս հետս է, եթե չլիներ, կգժվեի։ Դուրս ենք գալիս, զբոսնում, երբ միջոցառումներ են լինում, մասնակցում եմ, օրս անցնում է»։
Ասում է՝ վերջերս որդին ատամիկներ էր հանում, սկսեց ջերմել։ Ուղեկցեցին մոտակա պոլիկլինիկա, որին կցագրված են։ Պայմաններից գոհ է, աշխատակիցները երեխային են հասցրել սիրել, երեխան էլ՝ նրանց։
© SputnikՄոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Отдельная секция для матери и ребенка в УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Մոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում

Այստեղ մեծացա

Հարևան խցում 29-ամյա Մարինեն է՝ 2-ամյա դստեր՝ Սոնայի հետ (անունները փոխված են)։ Փոքրիկն այստեղ՝ ՔԿՀ-ում է լույս աշխարհ եկել, իր տեսած ու ճանաչած աշխարհն այս պատերից ներս է։ Մեզ դիմավորելու համար հատուկ, մանուշակագույն շորիկ էր հագել, թիթիզանում էր։ Շուտով ծննդյան օրն է, պատրաստվում են փուչիկներով ու փոքրիկ տորթով նշել։ Աղջնակի խոսքը դեռ ձևավորված չէ, Մարինեն վստահ է՝ եթե լիներ դրսում, շփվեր այլ փոքրիկների, թեկուզ ավագ քրոջ և եղբոր հետ, արդեն կխոսեր։ Փոքրիկը Մարինեի երկրորդ ամուսնությունից է։ Առաջին ամուսնությունից ունի 9-ամյա որդի և 6-ամյա դուստր։ «Աբովյան» ՔԿՀ-ում է արդեն 5 տարի, խարդախության համար է դատապարտվել, պատժի ավարտին մոտ 9 ամիս է մնացել։ Ասում է՝ լիովին ընդունում է իր մեղքն ու զղջում դրա համար։
© SputnikՄարինեն
Осужденная в УИУ Абовян беседует с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Մարինեն
«Բայց դատավորը դա հաշվի չառավ»,- նշում է Մարինեն։
Այստեղ է եկել 24 տարեկանում ավագ դստեր հետ, երբ 1 ու կես տարեկան էր։
«Աղջկաս 3-ը լրացավ, տարան մոտիցս։ Մեծ աղջիկս որ գնաց, շատ ծանր եմ տարել, որ իմացա՝ Սոնայով հղի եմ, իմ համար փրկություն էր, լույս ոնց որ լիներ, սկսեցի նորից ապրել»։
Երկրորդ ամուսնու՝ Սոնայի հայրիկի հետ ծանոթացել է դատական նիստերի ժամանակ, նա ևս դատապարտյալ է, հիմա պատիժը մեկ այլ կալանավայրում է կրում։ Կարճ ժամանակ են շփվել, բայց որոշել են միասին կիսել իրենց անազատ կյանքը։ Որպես օրինական ամուսիններ՝ երկարատև տեսակցության իրավունք ունեն, այդպես ծնվեց փոքրիկ աղջնակը։ Հղիության ամբողջ ընթացքը նորմալ է ընթացել, անցել է անհրաժեշտ սքրինինգներ, ստացել համապատասխան ծննդօգնություն։ Մարինեի խոսքով՝ փոքրիկը որևէ բանի կարիք չի ունեցել հենց առաջին օրից, հիմա էլ մշտապես ստանում է արհեստական կաթ, թարմ միրգ, հավելյալ սնունդ և այլն։
© SputnikՄոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Отдельная секция для матери и ребенка в УИУ Абовян - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Մոր և մանկան սենյակը «Աբովյան» ՔԿՀ–ում
Մարինեն ամիսներ առաջ երկրորդ անգամ է ամուսնալուծվել, ասում է՝ Սոնայի հայրը վատ վարք ունի, իրար չհասկացան։ Ավագ երեխաները Մարինեի մոր հետ են ապրում, խնամքի հարցում օգնում են Մարինեի քույրերն ու եղբայրը, իսկ նախկին ամուսինը երեխաների հետ կապ չունի։ Վարձով են ապրում, դժվար պայմաններում, հաճախ տեսակցել չի ստացվում, ժամանակ առ ժամանակ տեսակապով են շփվում, հիմնական կապը հեռախոսային է։
«Այս ամենը շատ ծանր հետք է թողել բոլորիս վրա։ Շատ եմ զղջում, որ մամաս իմ պատճառով առողջական խնդիրներ ունեցավ, տղաս հետս շատ կապված է ու հիմա հոգեբանական ծանր վիճակում է, մեծ աղջիկս էլ ինձանից նեղացած է, ասում է՝ ինձ ուղարկեցիր, որ Սոնային պահես։ Անցյալ անգամ հրաժարվեց հետս հեռախոսով խոսել, ասեց՝ երազումս քեզ կանչեցի, դու չեկար։ Երազում եմ 3 երեխաներիս իրար հետ տեսնել։ Էստեղ ամեն օրս մի դաս է, ես այստեղ, կարելի է ասել, մեծացա։ Շատ բան եմ հասկացել»,- ասում է Մարինեն։
Շեշտում է՝ այն աղջիկը, որը 5 տարի առաջ 24 տարեկանում ՔԿՀ դարպասից ներս մտավ, էլ չկա, հիմա ուրիշ Մարինե է, որը որոշել է ամբողջությամբ փոխել իր կյանքը։ Ասում է՝ ամեն օր գլխում այդ վաղն է գծում։ Հիմա նաև գիրք է գրում իր կյանքի մասին։ Առաջին բանը, որ պետք է անի, սովորելն է։ Այստեղ զարդակիրառական արվեստի խմբակ է հաճախել, հիմա էլ ուզում է դիզայնին առնչվող հմտություն ձեռք բերել, որ ազնիվ ճանապարհով ու սեփական քրտինքով երեխաների ապրուստը վաստակի, որ երբևէ այստեղ չվերադառնա, երեխաներն իր համար չամաչեն, ինքն էլ լավ օրինակ լինի, որ երեխաները հանկարծ իր սխալը չկրկնեն։
Լրահոս
0