https://arm.sputniknews.ru/20250722/arajikajum-nerkajacvelu-en-nvor-hajcer-zrpartutjunneri-hamar-hvovhannes-khudvojan-91569225.html
Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր զրպարտությունների համար. Հովհաննես Խուդոյան
Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր զրպարտությունների համար. Հովհաննես Խուդոյան
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը դատի է տվել իշխանության մի շարք ներկայացուցիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի... 22.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-22T15:29+0400
2025-07-22T15:29+0400
2025-07-22T15:29+0400
բագրատ սրբազան
հովհաննես խուդոյան
փաստաբան
հայց
զրպարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81631579_0:0:1448:815_1920x0_80_0_0_676775cfaaa9d995c8591e61bc6fe41c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր վիրավորանքների ու զրպարտիչ արտահայտությունների համար: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։Նա նշել է, որ Բագրատ Սրբազանի ու «Սրբազան պայքարի» այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել է տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով:Փաստաբանը հիշեցրել է, որ խոստացել էին անպատասխան չթողնել այդ վարքագիծը և հարյուրից ավելի հնարավոր պատասխանողներից պատահականության սկզբունքով ընտրվել են մի քանիսը:Բագրատ սրբազանը դատի է տվել վերոնշյալ անձանց` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81631579_140:0:1427:965_1920x0_80_0_0_1e4388e8d73ba181acffcf264b4e36bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, հովհաննես խուդոյան, փաստաբան, հայց, զրպարտություն
բագրատ սրբազան, հովհաննես խուդոյան, փաստաբան, հայց, զրպարտություն
Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր զրպարտությունների համար. Հովհաննես Խուդոյան
Բագրատ սրբազանը դատի է տվել իշխանության մի շարք ներկայացուցիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր վիրավորանքների ու զրպարտիչ արտահայտությունների համար: Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։
Նա նշել է, որ Բագրատ Սրբազանի ու «Սրբազան պայքարի» այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել է տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով:
«Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն»,– գրել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ խոստացել էին անպատասխան չթողնել այդ վարքագիծը և հարյուրից ավելի հնարավոր պատասխանողներից պատահականության սկզբունքով ընտրվել են մի քանիսը:
«Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր ՀՀ առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ–փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ»,– ընդգծել է Խուդոյանը:
Բագրատ սրբազանը դատի է տվել վերոնշյալ անձանց` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։