00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի

© Sputnik / Aram Nersesyan №17 դպրոցի բակն ու «Գազելները»
 №17 դպրոցի բակն ու «Գազելները» - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
№17 դպրոցի բակն ու «Գազելները». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն հայտնել է, որ հենաշարժողական խնդիրներով երեխաների համար ավտոբուս չկա, պետք է սպասել և խնդիրը դիտարկել ավտոբուսների նոր խմբաքանակների ներկրման համատեքստում:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Երևանի քաղաքապետարանը «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի համար ավտոբուս չի տրամադրի, երեխաներին սպասարկող հնամաշ «Գազելների» խնդիրն այս սեպտեմբերին էլ կմնա օդում կախված։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան զրուցել էր դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ և պարզել, որ ուսումնական տարվա ընթացքում 2 հնամաշ «Գազելները» չեն աշխատում և լուրջ խոչընդոտներ են առաջացնում ուսումնական գործընթացի կազմակերպման համար։ Մայիսի 20–ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ դիմել տարբեր գերատեսչությունների, որպեսզի գտնվի խնդրի լուծումը։ Հուլիսի 1–ին գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գրավոր հարցում հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Երևանի «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար։
Նշենք, որ բացի հաշմանդամություն ունեցող երեխաներից, հնամաշ «Գազելներից» օգտվում են նաև մանկատան երեխաները, որոնք նույնպես հաճախում են այս դպրոց։ Ծնողները միաբերան ասում են` 2 «Գազելով» հնարավոր չէ սպասարկել 106 երեխայի։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը խնդրի հետ կապված գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` հասկանալու համար լուծման ինչ մեխանիզմներ կան։
Սակայն պարզվում է` Երևանի քաղաքապետի խոստումները միայն ավագանու նիստի ուղիղ եթերի համար են։
«Բարձրացված հարցը քննարկվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ: Չնայած նոր ավտոբուսների ներկրման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքներին, Երևան քաղաքի ավտոբուսային պարկը դեռևս վերջնականապես համալրված չէ, որի արդյունքում առանձին երթուղիներ շահագործվում են սահմանված քանակից պակաս շարժակազմերով և դեռևս չի ապահովում դրանց կանոնավոր սպասարկումը: Ելնելով վերոգրյալից` վերոհիշյալ դպրոցի երեխաների տրանսպորտային սպասարկման նպատակով ավտոբուս տրամադրելու կամ նոր երթուղի կազմակերպելու հնարավորություն ներկա պահին չկա»,– Մանուկ Սուքիասյանին հայտնել են քաղաքապետարանից:
Նշվել է, որ բարձրացված հարցի կարգավորման հնարավոր տարբերակները կդիտարկվեն ավտոբուսների նոր խմբաքանակների ներկրման և նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր համատեքստում:
Հիշեցնենք` դպրոցի ծնողները մեզ հայտնել էին, որ երբ 2023 թվականի ապրիլի 6-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արգելել է բարեգործությունը պետական հաստատությունների համար, դպրոցը համապատասխան պարզաբանումներով դիմել է ԿԳՄՍՆ, որպեսզի թույլտվություն ստանա, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը դպրոցին կրկին «Գազելներ» նվիրի, ինչպես դա արել է 2012 թվականին։
Սակայն ԿԳՄՍՆ–ից պատասխանել են, որ երեխաներին դպրոց և տուն տանելու հարցը դպրոցի տիրույթում չէ, իսկ 2 հնամաշ «Գազելների» համար նախարարությունը տրամադրել է վարորդի հաստիք և մեքենաների նորոգման ծախսեր, պետք է այդքանով բավարարվել։ Ծնողները դիմել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, սակայն խնդրին արդեն 3 տարի է` այդպես էլ լուծում չի տրվում։
Լրահոս
0