00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շաբաթներով դասի չեն գնում. N17 հատուկ դպրոցի երեխաները 2 հնամաշ «Գազելի» հույսին են մնացել

© Sputnik / Aram NersesyanՄանուկ Սուքիասյնը զրուցում է ծնողների հետ
Մանուկ Սուքիասյնը զրուցում է ծնողների հետ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2025
Բաժանորդագրվել
Երևանի թիվ 17 հատուկ դպրոց հաճախող երեխաների ծնողներն անելանելի վիճակում են. արդեն 3 տարի է` դպրոցի 2 «Գազելները» նորմալ չեն աշխատում, պետությունը հոգ չի տանում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների մասին և չի թողնում, որ բարեգործները հոգ տանեն։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Երևանի «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի 2 հնամաշ «Գազելները» շաբաթներով չեն աշխատում և լուրջ խոչընդոտներ են առաջացնում երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման համար։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում պատմեցին երեխաների ծնողները։
«6 տարի է` մենք հաճախում ենք այս դպրոց, և մեր գլխավոր խնդիրը տրանսպորտն է։ Շաբաթներով, օրերով չի աշխատում, մեր երեխաները մնում են անորոշ վիճակում։ Աշխատող ծնողի համար շատ դժվար է առանց դպրոցի։ Երեխային տրանսպորտով տեղափոխելը ևս խնդիր է, քանի որ ունեն ոչ ադեկվատ վարք, և ամեն կանգառում սպասելը խնդիր է երեխայի համար»,– ասաց ծնողներից մեկը` Իրինա Սարգսյանը։
© Sputnik / Aram NersesyanԻրինա Սարգսյան
Родитель одного из учеников спецшколы №17 Ирина Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2025
Իրինա Սարգսյան
Բացի հաշմանդամություն ունեցող երեխաներից, հնամաշ «Գազելներից» օգտվում են նաև մանկատան երեխանները, որոնք նույնպես հաճախում են այս դպրոց։ Ծնողները միաբերան կրկնում են` 2 «Գազելով» հնարավոր չէ սպասարկել 106 երեխայի։
«Շատ դժվարությամբ ենք հասնում դպրոց, երբ «Գազել» չկա, շատ դժվարությամբ էլ հասնում ենք տուն, քանի որ երեկոյան ժամերին էլ տրանսպորտում գրեթե տեղ չի լինում։ Սայլակով ընդհանրապես հնարավոր չէ բարձրանալ, երեխային գրկած ենք բարձրանում, բայց անգամ տեղ չի լինում, որ անցնենք, կամ մեկը գոնե տեղ տա, նստենք»,– ասաց մեկ այլ ծնող Գյուլնարա Ջիվանյանը։
© Sputnik / Aram Nersesyan

Գյուլնարա Ջիվանյան

Գյուլնարա Ջիվանյան - Sputnik Արմենիա
1/2

Գյուլնարա Ջիվանյան

© Sputnik / Aram Nersesyan

Գյուլնարա Ջիվանյանի որդին

Գյուլնարա Ջիվանյանի որդին - Sputnik Արմենիա
2/2

Գյուլնարա Ջիվանյանի որդին

1/2

Գյուլնարա Ջիվանյան

2/2

Գյուլնարա Ջիվանյանի որդին

Ծնողներին լսելու, խնդրին հնարավոր լուծումներ առաջարկելու ակնկալիքով այսօր դպրոց էր այցելել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նա նշեց, որ վաղուց ծանոթ են խնդրին, այդ մասին բարձրաձայնել են Երևանի ավագանու նիստերից մեկի ժամանակ։
«Տեղյակ ենք, որ որոշակի գրագրություն կա ԿԳՄՍՆ–ի, ՏԿԵՆ–ի, քաղաքապետարանի հետ։ Եվ չի գտնվել մի պատկան մարմին, որը երեխաների հետ կապված տեղաշարժի խնդիրը լուծելու պատասխանատվություն կստանձնի։ Մեր այցի նպատակն է տեղում ծանոթանալ երեխաների թվին, դպրոցի ղեկավարության տեսակետներին, որպեսզի կարողանանք առաջիկա ուսումնական տարում խնդրին ինչ–որ լուծում տանք»,– ասաց Սուքիասյանը։
© Sputnik / Aram NersesyanՄանուկ Սուքիասյանը զրուցում է ծնողների հետ
Член Совета старейшин Еревaна Манук Сукиасян беседует с родителями учеников спецшколы №17 - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2025
Մանուկ Սուքիասյանը զրուցում է ծնողների հետ
Դպրոցի ուսումնական մասին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Մանվելյանը չցանկացավ տեսախցիկների առաջ որևէ մեկնաբանություն տալ, միայն ասաց, որ վերջին 3 տարում դիմել են պատկան մարմիններին, բայց ապարդյուն։
Ծնողները պատմեցին` երբ 2023 թվականի ապրիլի 6-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արգելել է բարեգործությունը պետական հաստատությունների համար, դպրոցը համապատասխան պարզաբանումներով դիմել է ԿԳՄՍՆ, որպեսզի թույլտվություն ստանա, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը դպրոցին կրկին «Գազելներ» նվիրի, ինչպես դա արել է 2012 թվականին։
Սակայն ԿԳՄՍՆ–ից պատասխանել են, որ երեխաներին դեպի դպրոց և դեպի տուն տանելու հարցը դպրոցի տիրույթում չէ, իսկ 2 հնամաշ «Գազելների» համար նախարարությունը տրամադրել է վարորդի հաստիք և մեքենաների նորոգման ծախսեր, պետք է այդքանով բավարարվել։ Ծնողները դիմել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, սակայն խնդրին արդեն 3 տարի է` այդպես էլ լուծում չի տրվում։
Ստացվում է` ո՛չ պետությունն է հոգ տանում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների մասին, ո՛չ էլ թողնում է, որ բարեգործները հոգ տանեն։
Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը խոստացավ, որ խնդիրը կբարձրացնի ավագանու նիստում։
Լրահոս
0