https://arm.sputniknews.ru/20250721/hajkakan-adi-budi-abu-dabium-amerikjan-ashkharhaqaghaqakan-tavajum-91536599.html
Հայկական «ադի-բուդի» Աբու Դաբիում՝ ամերիկյան աշխարհաքաղաքական թավայում
Հայկական «ադի-բուդի» Աբու Դաբիում՝ ամերիկյան աշխարհաքաղաքական թավայում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը Հայաստանին կիջեցնի «проходной двор»-ի մակարդակի։ 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T21:13+0400
2025-07-21T21:13+0400
2025-07-21T21:13+0400
հայաստան
աբու դաբի
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
խաղաղության պայմանագիր
«զանգեզուրի միջանցք»
սյունիք
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_0:173:1670:1113_1920x0_80_0_0_2f5fcde6f4d2b46244c27a73bb1f8b0b.jpg
Աբու Դաբիի բանակցային հարթակը՝ ամերիկացիներինի նուրբ ուղղորդմամբ, մի տեսակ քաղաքական «թավա» էր հիշեցնում, որում ճտճտում էր ադի-բուդին՝ եգիպտացորենի պայթող հատիկները՝ Հայաստանի ապագային վերաբերող քաղաքական որոշումների տեսքով։Նիկոլ Փաշինյան - Իլհամ Ալիև հինգժամյա բանակցությունների արդյունքները չբարձրաձայնեցին, կողմերը սահմանափակվեցին միայն պաշտոնական հաղորդագրություններով, բայց «ամերիկյան թավայում» որոշումների «հատիկներն» արդեն սկսել են պայթել հայ հասարակության ուղիղ դեմքին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա գործընթացի «գլխավոր խոհարարի» սենսացիոն հայտարարությունների տեսքով։ Հենց ԱՄՆ-ն էլ դարձավ տեղեկատվության այն աղբյուրը, որը թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։Եվ այսպես։Հետևենք ամերիկյան ձևով «քաղաքական ադի-բուդի» սարքելու գործընթացին։ԱՄԷ-ում հայ-ադրբեջանական բանակցություններից անմիջապես հետո ԱՄՆ վարչակազմի և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին բացահայտել բանակցությունների էությունը, այն է`երկրի գլխավոր հանգուցային լոգիստիկ համակարգի վերահսկողությունը, որն ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք», կարող է փոխանցվել ամերիկյան մասնավոր օպերատորի կառավարմանը։Ընդ որում` միանգամից վերապահում անենք, որ խոսքը սեփական լոգիստիկան վերահսկելու Հայաստանի բացառիկ սուվերեն իրավունքի մասին է։ Ադրբեջանն ի դեմս Ալիևի արդեն հայտարարել է, որ իր տարածքում (ներառյալ Արցախի Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքները) որևէ «աութսորս» չի հանդուրժի:Հայաստանը կդառնա փակ տոպրակ. թուրքագետը` «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասինԱյս հայտարարություններից անմիջապես հետո հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, հերքեց ամերիկացիների հրապարակած տեղեկությունը, սակայն հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փաստացի հաստատեց բանակցային սեղանին հաղորդակցությունների բացման «ամերիկյան» տարբերակների առկայությունը:Բայց ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը հերթական անգամ առանց աչք թարթելու հակասեց ինքն իրեն՝ կոչ անելով մարդկանց հաղթահարել «միջանցք» բառի նկատմամբ «ալերգիան»՝ դրանով իսկ հաստատելով այն վատթարագույն մտավախությունները, որ հայկական կողմը պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դիտարկել միջանցքային տրամաբանությունը, ինչը ևս մեկ գործնական քայլ է մեր երկրի հետագա ապամոնտաժման ուղղությամբԻ դեպ, հայաստանյան իշխանություններին չի անհանգստացնում այն փաստը, որ միջպետական լոգիստիկ համակարգի սպասարկման ինքնիշխան իրավունքները երրորդ կողմին հանձնելը փաստացի երկիրը իջեցնում է արտաքին խաղացողների համար ինչ-որ «проходной двор»-ի մակարդակի։ Ընդ որում՝ երկիրն այդպիսին է դառնում հենց նրանց համար, ովքեր նույն «Զանգեզուրի միջանցքը» դոկտրինալ մակարդակով դիտարկում են որպես Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու սկզբնական փուլ։Հարկ է նաև հիշեցնել, որ մինչև վերջերս նույն Փաշինյանը բառի բուն իմաստով կոկորդն էր պատռում՝ պնդելով, որ Հայաստանը երբեք չի համաձայնի հաղորդակցությունների ապաշրջափակման «միջանցքային» տրամաբանությանը։ՀՀ–ն պատուհան է Հարավային Կովկասում. ինչո՞ւ է Անկարան ուզում «Զանգեզուրի միջանցք» բացելՓաշինյանի և ամերիկյան վարչակազմի (ԱՄՆ Պետդեպարտամենտի) հայտարարություններից անմիջապես հետո, թե հնարավոր է` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները պատվիրակվեն ինչ-որ «աութսորսի», այս լուրը ոգևորությամբ ընդունեցին Թուրքիայում և Ադրբեջանում, ինչը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Հայաստանի մասնատման հարցն արդեն լուծված գործ է համարում։ Միաժամանակ մենք հիշում ենք, որ Հայաստանին իր լոգիստիկայի նկատմամբ սուբյեկտայնությունից զրկելը «Մեծ Թուրան» նախագծի ձևավորման հիմնական պայմանն է, որն իր հերթին ժխտում է Հայաստանի ֆիզիկական գոյության հնարավորությունը։Փոխարենը հայկական կողմին հավանաբար առաջարկվել է ինչ-որ թղթի կտորի ստորագրում (օրինակ՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրում), քանի որ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին դա Հայաստանի իշխող քաղաքական ուժին հնարավորություն կտա թափահարել «խաղաղության» մասին կեղծ թղթի կտորը և մարդկանց ենթագիտակցության մակարդակով զանգվածաբար շահարկել «ընտրեք մեզ, թե չէ պատերազմ կլինի» արտահայտությունը։Իհարկե, իր լոգիստիկայի նկատմամբ Հայաստանի սուվերեն իրավունքները խլելու ամերիկացիների ու թուրքերի ծրագրերի իրականացման դեպքում «աութսորս»-ի հովանու ներքո «խաղաղություն» չի լինելու (նույնիսկ եթե կողմերն ամեն առավոտ խաղաղության պայմանագրեր ստորագրեն), այլ կլինի Հայաստանի փուլային, բայց արագ մասնատում՝ երկրի հետագա ապամոնտաժմամբ։Իզուր չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ ակտիվորեն մեծացնում է քաղաքական-դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա նաև մեկ այլ հակահայկական նախագծի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանի տարածքը բնակեցնել թյուրքալեզու ցեղերի ներկայացուցիչներով, որոնց այսօր մենք ճանաչում ենք «ադրբեջանցիներ» անվամբ։
աբու դաբի
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_149:0:1633:1113_1920x0_80_0_0_5101937af253f0faf66841b2bee72bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
հայաստան, աբու դաբի, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, խաղաղության պայմանագիր, «զանգեզուրի միջանցք», սյունիք, հեղինակներ
հայաստան, աբու դաբի, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, խաղաղության պայմանագիր, «զանգեզուրի միջանցք», սյունիք, հեղինակներ
Հայկական «ադի-բուդի» Աբու Դաբիում՝ ամերիկյան աշխարհաքաղաքական թավայում
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը Հայաստանին կիջեցնի «проходной двор»-ի մակարդակի։
Աբու Դաբիի բանակցային հարթակը՝ ամերիկացիներինի նուրբ ուղղորդմամբ, մի տեսակ քաղաքական «թավա» էր հիշեցնում, որում ճտճտում էր ադի-բուդին՝ եգիպտացորենի պայթող հատիկները՝ Հայաստանի ապագային վերաբերող քաղաքական որոշումների տեսքով։
Նիկոլ Փաշինյան - Իլհամ
Ալիև հինգժամյա բանակցությունների արդյունքները չբարձրաձայնեցին, կողմերը սահմանափակվեցին միայն պաշտոնական հաղորդագրություններով, բայց «ամերիկյան թավայում» որոշումների «հատիկներն» արդեն սկսել են պայթել հայ հասարակության ուղիղ դեմքին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա գործընթացի «գլխավոր խոհարարի» սենսացիոն հայտարարությունների տեսքով։ Հենց ԱՄՆ-ն էլ դարձավ տեղեկատվության այն աղբյուրը, որը թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Հետևենք ամերիկյան ձևով «քաղաքական ադի-բուդի» սարքելու գործընթացին։
ԱՄԷ-ում հայ-ադրբեջանական բանակցություններից անմիջապես հետո ԱՄՆ վարչակազմի և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին բացահայտել բանակցությունների էությունը, այն է`երկրի գլխավոր հանգուցային լոգիստիկ համակարգի վերահսկողությունը, որն ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք», կարող է փոխանցվել ամերիկյան մասնավոր օպերատորի կառավարմանը։
Ընդ որում` միանգամից վերապահում անենք, որ խոսքը սեփական լոգիստիկան վերահսկելու Հայաստանի բացառիկ սուվերեն իրավունքի մասին է։ Ադրբեջանն ի դեմս Ալիևի արդեն հայտարարել է, որ իր տարածքում (ներառյալ Արցախի Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքները) որևէ «աութսորս» չի հանդուրժի:
Այս հայտարարություններից անմիջապես հետո հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, հերքեց ամերիկացիների հրապարակած տեղեկությունը, սակայն հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փաստացի հաստատեց բանակցային սեղանին հաղորդակցությունների բացման «ամերիկյան» տարբերակների առկայությունը:
Բայց ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը հերթական անգամ առանց աչք թարթելու հակասեց ինքն իրեն՝ կոչ անելով մարդկանց հաղթահարել «միջանցք» բառի նկատմամբ «ալերգիան»՝ դրանով իսկ հաստատելով այն վատթարագույն մտավախությունները, որ հայկական կողմը պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դիտարկել միջանցքային տրամաբանությունը, ինչը ևս մեկ գործնական քայլ է մեր երկրի հետագա ապամոնտաժման ուղղությամբ
Ի դեպ, հայաստանյան իշխանություններին չի անհանգստացնում այն փաստը, որ միջպետական լոգիստիկ համակարգի սպասարկման ինքնիշխան իրավունքները երրորդ կողմին հանձնելը փաստացի երկիրը իջեցնում է արտաքին խաղացողների համար ինչ-որ «проходной двор»-ի մակարդակի։ Ընդ որում՝ երկիրն այդպիսին է դառնում հենց նրանց համար, ովքեր նույն «Զանգեզուրի միջանցքը» դոկտրինալ մակարդակով դիտարկում են որպես Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու սկզբնական փուլ։
Հարկ է նաև հիշեցնել, որ մինչև վերջերս նույն Փաշինյանը բառի բուն իմաստով կոկորդն էր պատռում՝ պնդելով, որ Հայաստանը երբեք չի համաձայնի հաղորդակցությունների ապաշրջափակման «միջանցքային» տրամաբանությանը։
Փաշինյանի և ամերիկյան վարչակազմի (ԱՄՆ Պետդեպարտամենտի) հայտարարություններից անմիջապես հետո, թե հնարավոր է` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները պատվիրակվեն ինչ-որ «աութսորսի», այս լուրը ոգևորությամբ ընդունեցին Թուրքիայում և Ադրբեջանում, ինչը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Հայաստանի մասնատման հարցն արդեն լուծված գործ է համարում։ Միաժամանակ մենք հիշում ենք, որ Հայաստանին իր լոգիստիկայի նկատմամբ սուբյեկտայնությունից զրկելը «Մեծ Թուրան» նախագծի ձևավորման հիմնական պայմանն է, որն իր հերթին ժխտում է Հայաստանի ֆիզիկական գոյության հնարավորությունը։
Փոխարենը հայկական կողմին հավանաբար առաջարկվել է ինչ-որ թղթի կտորի ստորագրում (օրինակ՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրում), քանի որ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին դա Հայաստանի իշխող քաղաքական ուժին հնարավորություն կտա թափահարել «խաղաղության» մասին կեղծ թղթի կտորը և մարդկանց ենթագիտակցության մակարդակով զանգվածաբար շահարկել «ընտրեք մեզ, թե չէ պատերազմ կլինի» արտահայտությունը։
Իհարկե, իր լոգիստիկայի նկատմամբ Հայաստանի սուվերեն իրավունքները խլելու ամերիկացիների ու թուրքերի ծրագրերի իրականացման դեպքում «աութսորս»-ի հովանու ներքո «խաղաղություն» չի լինելու (նույնիսկ եթե կողմերն ամեն առավոտ խաղաղության պայմանագրեր ստորագրեն), այլ կլինի Հայաստանի փուլային, բայց արագ մասնատում՝ երկրի հետագա ապամոնտաժմամբ։
Իզուր չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ ակտիվորեն մեծացնում է քաղաքական-դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա նաև մեկ այլ հակահայկական նախագծի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանի տարածքը բնակեցնել թյուրքալեզու ցեղերի ներկայացուցիչներով, որոնց այսօր մենք ճանաչում ենք «ադրբեջանցիներ» անվամբ։