https://arm.sputniknews.ru/20250719/baqvin-erashkhiq-e-petq-alievy-gvoh-e-erevanic-bajc-pahanjum-e-pvokhel--sahmanadrutjuny-91505985.html
Բաքվին «երաշխիք» է պետք. Ալիևը գոհ է Երևանից, բայց պահանջում է փոխել Սահմանադրությունը
Բաքվին «երաշխիք» է պետք. Ալիևը գոհ է Երևանից, բայց պահանջում է փոխել Սահմանադրությունը
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել ԱՄԷ-ում բանակցությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները: 19.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-19T19:49+0400
2025-07-19T19:49+0400
2025-07-19T21:55+0400
բաքու
երևան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
«զանգեզուրի միջանցք»
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_0:173:1670:1113_1920x0_80_0_0_2f5fcde6f4d2b46244c27a73bb1f8b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր։ Այս մասին, ինչպես հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը հաջողված է համարում հանդիպումը։Օկուպացված Ստեփանակերտում անցկացվող մեդիահամաժողովի ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, մինչդեռ հայկականը, նրա խոսքով, փոխվել է բազմիցս: Նա հայտարարել է, որ ըստ այդմ, Ադրբեջանին երաշխիք է պետք, որ դա կրկին տեղի չի ունենա։Ադբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրում փոխադարձ անվստահության պատճառով. ՓաշինյանԱդրբեջանի նախագահի կարծիքով` նման երաշխիք պետք է ապահովեն միջազգային իրավական նորմերն ու փաստաթղթերը։ Դրա համար, ըստ Ալիևի, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։Նրա խոսքով` խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախաստորագրման գաղափարն առաջ է քաշել ադրբեջանական կողմը:Ալիևը վստահ է, որ կողմերն արդեն հեռու չեն այն պահից, երբ «անջատողականության դագաղը» վերջնականապես կծածկվի երկաթբետոնով, և այդ ժամանակ, նրա պնդմամբ, տարածաշրջանում հանգստություն կլինի:«ԱՄՆ–ն հետաքրքրված է ճանապարհների արտապատվիրակմամբ». Փաշինյանը հաստատեց լուրըՆա դրական է գնահատել Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Ալիևը ծանոթացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նշել, որ վաղուց էր պետք Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: Նա ինքն այդ մասին բազմիցս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ալիևի խոսքով՝ 2019-ի ամռանը Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»` դրանով ինքն իր համար ընտրելով «ծանր ճակատագիր»:Հիշեցնենք` հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Ավելին, ըստ վարչապետի, ինքը պետք է դա աներ վաղուց։
բաքու
երևան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_149:0:1633:1113_1920x0_80_0_0_5101937af253f0faf66841b2bee72bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, երևան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, «զանգեզուրի միջանցք», հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
բաքու, երևան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, «զանգեզուրի միջանցք», հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Բաքվին «երաշխիք» է պետք. Ալիևը գոհ է Երևանից, բայց պահանջում է փոխել Սահմանադրությունը
19:49 19.07.2025 (Թարմացված է: 21:55 19.07.2025) Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել ԱՄԷ-ում բանակցությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր։ Այս մասին, ինչպես հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և
տևել է ավելի քան 5 ժամ: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի
հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը
հաջողված է համարում հանդիպումը։
Օկուպացված Ստեփանակերտում անցկացվող մեդիահամաժողովի ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, մինչդեռ հայկականը, նրա խոսքով, փոխվել է բազմիցս: Նա հայտարարել է, որ ըստ այդմ, Ադրբեջանին երաշխիք է պետք, որ դա կրկին տեղի չի ունենա։
Ադրբեջանի նախագահի կարծիքով` նման երաշխիք պետք է ապահովեն միջազգային իրավական նորմերն ու փաստաթղթերը։ Դրա համար, ըստ Ալիևի, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։
Նրա խոսքով` խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախաստորագրման գաղափարն առաջ է քաշել ադրբեջանական կողմը:
Ալիևը վստահ է, որ կողմերն արդեն հեռու չեն այն պահից, երբ «անջատողականության դագաղը» վերջնականապես կծածկվի երկաթբետոնով, և այդ ժամանակ, նրա պնդմամբ, տարածաշրջանում հանգստություն կլինի:
Նա դրական է գնահատել Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Ալիևը ծանոթացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նշել, որ վաղուց էր պետք Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: Նա ինքն այդ մասին բազմիցս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ալիևի խոսքով՝ 2019-ի ամռանը Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»` դրանով ինքն իր համար ընտրելով «ծանր ճակատագիր»:
Հիշեցնենք` հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Ավելին, ըստ վարչապետի, ինքը պետք է դա աներ վաղուց։