00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրսից ներմուծվում են սածիլներ. նախարարությունը հերքում է դեպի ՌԴ վերարտահանման մասին լուրը

© Sputnik / Andranik GhazaryanԾաղկի ջերմոց. արխիվային լուսանկար
Ծաղկի ջերմոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Բաժանորդագրվել
Միայն 2025 թ. հունվարի 1–ից մինչև հուլիսի 20–ը ՀՀ–ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 մլն հատ ծաղիկ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Արտերկրից Հայաստան ներմուծվող ծաղկի քանակը չնչին է դեպի Ռուսաստան արտահանվող քանակի համեմատ, իսկ դրսից ներմուծվում են հիմնականում սածիլներ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` հերքելով տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան, ապա վերարտահանում Ռուսաստան։
Հարցին, թե ծաղկի ներմուծումը լինում է հիմնականում Հոլանդիայից, նախարարությունից նշել են, որ այդ երկրից Հայաստան ներմուծվող ծաղկի քանակն անհամեմատ փոքր է Ռուսաստան արտահանման համեմատ, և այս դեպքում էլ հիմնականում ներկրվում են սածիլներ։

«Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ, և արդեն ծաղկի տեսքով արտադրանքը արտահանվում է»,– նշեցին էկոնոմիկայի նախարարությունից։

Որպես ասվածի վառ ապացույց, գերատեսչությունից տեղեկացրին, որ միայն 2025 թ. հունվարի 1–ից մինչև հուլիսի 20–ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 մլն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ։
«Չնչին մի տոկոս, որը որևէ առնչություն չունի Ռուսաստան արտահանվող ծաղիկների հետ»,– պարզաբանեցին նախարարությունից։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ:
Հավելենք, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Ջերմոցային տնտեսություններում այժմ անցկացվում են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
Լրահոս
0