00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունիսին ՀՀ–ից ՌԴ առաքված ծաղիկների գրեթե բոլոր խմբաքանակները մատակարարվել են խախտումներով

© Sputnik / Aram NersesyanԿակաչներ
Կակաչներ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2025
Կակաչներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ՍԱՏՄ ներկայացուցիչները հայտարարել են ֆիտոսանիտարական վերահսկողությունը ուժեղացնելու արդյունավետ մեխանիզմի մշակման մասին: Երկու երկրների իրավասու մարմինները համատեղ կաշխատեն իրավիճակը կարգավորելու համար:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ը մատակարարվել են խախտումներով, ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքում:
«Հունիսի 16-ին «Ռոսսելխոզնադզորը» տեսակապի ձևաչափով բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ՝ հանրապետությունից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների հարցով։ 2025 թվականի սկզբից հայկական բեռների 43%-ը նշանակման վայրերում չի ներկայացվել կարանտինային բուսասանիտարական հսկողությանը։ Հատուկ մտահոգություն են առաջացնում կտրտված ծաղիկները. ընթացիկ տարվա հունիսին 80 խմբաքանակից 78-ը չեն ներկայացվել հսկող մարմնին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ: Դա Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից երրորդ երկրների ապրանքների արտահանման և ծագման ծաղիկների մատակարարման նկատմամբ վերահսկողության նվազեցման վերաբերյալ ենթադրություններ է առաջացրել։
Ընդգծվում է, որ Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար ՀՀ ՍԱՏՄ–ն նամակ է ուղարկվել՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել և մատակարարվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնել։ Նշվում է, որ ներկայում «Ռոսսելխոզնադզոր»-ը գործընկերներից տեղեկություններ է ակնկալում տեսականու, ծավալների, արտադրության վայրերի, աճի պատճառների և Ռուսաստան ծաղիկների մատակարարման պլանների մասին:
«Ծառայությունը խնդրել է աշխատանք տանել արտահանողների հետ, անհապաղ կասեցնել այն կազմակերպություններին բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը, որոնք նախկինում չեն զբաղվել ծաղիկների արտահանմամբ և ներմուծմամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ եթե չկիրառվեն անհրաժեշտ արձագանքման միջոցներ և չհետևի կարանտինային օբյեկտների հայտնաբերումը, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի կիրառել լրացուցիչ բուսասանիտարական միջոցներ: Հայաստանի իրավասու գերատեսչության ներկայացուցիչները հավաստիացրել են բուսասանիտարական վերահսկողության ուժեղացման համար արդյունավետ մեխանիզմի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Ծաղիկների ազգային ասոցիացիայի տվյալներով՝ Հայաստանը 2024 թվականին ներառվել է Ռուսաստան կտրտված ծաղիկների գլխավոր մատակարարների եռյակում։ Հայաստանից արտահանված ապրանքների ծավալը կազմել է 32,1 մլն դոլար, իսկ մասնաբաժինը՝ 7,1%:
Լրահոս
0