https://arm.sputniknews.ru/20250720/petq-e-steghtsel-mi-marmin-vory-kdarna-lrecvats-bantarkjalneri-dzajny-oskanjann-arajark-uni-91522437.html
Պետք է ստեղծել մի մարմին, որը կդառնա լռեցված բանտարկյալների ձայնը. Օսկանյանն առաջարկ ունի
Պետք է ստեղծել մի մարմին, որը կդառնա լռեցված բանտարկյալների ձայնը. Օսկանյանն առաջարկ ունի
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարն այն համոզմանն է, որ քաղաքական հալածանքները պատահական չեն, այլ համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են։ 20.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-20T16:29+0400
2025-07-20T16:29+0400
2025-07-20T16:31+0400
վարդան օսկանյան
բանտարկյալ
քաղբանտարկյալ
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146559_0:0:1600:900_1920x0_80_0_0_bc52d2cf427ce028555d1a7cca60a57a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ժամանակն է ստեղծել մի մարմին, որը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։Ըստ նրա` այդ մարմինը պետք է կազմված լինի իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից, որը պետք է համակարգված աշխատի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու այս վտանգավոր շրջադարձի վրա։Օսկանյանի խոսքով` նորաստեղծ մարմինը պետք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկույցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։Եթե նման մարմին ստեղծվի, ապա Օսկանյանը պատրաստ է աջակցել իր ժամանակով, կապերով և քարոզչությամբ, քանի որ քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի։«Լռությունն այսօր նշանակում է հաշտություն անարդարության հետ։ Եթե լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնյակ անմեղ մարդկանց անազատության մեջ, այլ նաև դավաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին»,– գրել է նա։Օսկանյանի խոսքով` Հայաստանն այլևս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարություն ունեցող, թեև Երևանի կենտրոնում կյանքը շարունակվում է իր ուրախ նոտաներով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ ավելի մռայլ է։Նա այն համոզմանն է, որ այս հալածանքները պատահական չեն, այլ համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են՝ հատկապես երբ Փաշինյանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը, և մոտենում են Հայաստանի հերթական ընտրությունները։Ըստ Օսկանյանի` քննչական մարմինները և դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին վախեցնելու, հետապնդելու և մեկուսացնելու համար, իսկ նախաքննական կալանքը կիրառվում է որպես պատիժ, ոչ թե արդարադատությանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։Հիշեցնենք` հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146559_295:0:1495:900_1920x0_80_0_0_4d17ea3551d5cd9efb71684e947b7a63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, բանտարկյալ, քաղբանտարկյալ, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հայաստան
վարդան օսկանյան, բանտարկյալ, քաղբանտարկյալ, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հայաստան
Պետք է ստեղծել մի մարմին, որը կդառնա լռեցված բանտարկյալների ձայնը. Օսկանյանն առաջարկ ունի
16:29 20.07.2025 (Թարմացված է: 16:31 20.07.2025) ՀՀ նախկին արտգործնախարարն այն համոզմանն է, որ քաղաքական հալածանքները պատահական չեն, այլ համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ժամանակն է ստեղծել մի մարմին, որը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա` այդ մարմինը պետք է կազմված լինի իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից, որը պետք է համակարգված աշխատի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու այս վտանգավոր շրջադարձի վրա։
Օսկանյանի խոսքով` նորաստեղծ մարմինը պետք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկույցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։
«Այս մարմինը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Պետք է աջակցել նաև նրանց ընտանիքներին, ցույց տալ ամբողջ աշխարհին՝ թե ինչպես է դատաիրավական համակարգը օգտագործվում ոչ թե արդարադատության, այլ ռեժիմի պահպանման համար։ Այն պետք է նաև ճնշում գործադրի դեսպանությունների և միջազգային գործընկերների վրա՝ որպեսզի նրանք չխաբվեն Երևանի կենտրոնում տիրող ժողովրդավարական նորմալության կեղծ պատրանքով, այլ ազնվորեն գնահատեն դրա հետևում թաքնված ավտորիտարիզմը»,– գրել է ԱԳ նախկին նախարարը։
Եթե նման մարմին ստեղծվի, ապա Օսկանյանը պատրաստ է աջակցել իր ժամանակով, կապերով և քարոզչությամբ, քանի որ քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի։
«Լռությունն այսօր նշանակում է հաշտություն անարդարության հետ։ Եթե լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնյակ անմեղ մարդկանց անազատության մեջ, այլ նաև դավաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին»,– գրել է նա։
Օսկանյանի խոսքով` Հայաստանն այլևս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարություն ունեցող, թեև Երևանի կենտրոնում կյանքը շարունակվում է իր ուրախ նոտաներով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ ավելի մռայլ է։
«Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից։ Այս պահին Հայաստանում կա մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալ, որոնց թվում են երկու արքեպիսկոպոսներ, ռուսահայ բարերար և ներդրող Սամվել Կարապետյանը, գործող պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ։ Նրանց «հանցանքը» մեկն է՝ համարձակվել են դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը»,– ընդգծել է ԱԳ նախկին նախարարը։
Նա այն համոզմանն է, որ այս հալածանքները պատահական չեն, այլ համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են՝ հատկապես երբ Փաշինյանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը, և մոտենում են Հայաստանի հերթական ընտրությունները։
Ըստ Օսկանյանի` քննչական մարմինները և դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին վախեցնելու, հետապնդելու և մեկուսացնելու համար, իսկ նախաքննական կալանքը կիրառվում է որպես պատիժ, ոչ թե արդարադատությանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։
Հիշեցնենք` հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։