00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

© AP Photo / Omar AlbamՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2025
Բաժանորդագրվել
Ամերիկացի դիվանագետը կոչ է արել վայր դնել զենքերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ համաձայնել են հրադադար հաստատել, որին աջակցում են Թուրքիան, Հորդանանը և նրա հարևանները։ Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիններին և սուննիներին վայր դնել զենքը և այլ փոքրամասնությունների հետ միասին ստեղծել նոր և միասնական սիրիական ինքնություն հարևանների հետ խաղաղության և բարգավաճման պայմաններում», – գրել է դեսպանը X սոցցանցում:
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված հասցրեց Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարեց Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում
Հուլիսի 17-ին հայտարարվեց` իբր կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական անվտանգության մարմինների աղբյուրին, մասնավորապես փոխանցեցին, որ Անկարան «կարևոր դեր է խաղացել Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգում հրադադարի հաստատման գործում»:
Սակայն հուլիսի լույս 18-ի գիշերը հարյուրավոր զինված բեդվիններ ուղևորվեցին Էս Սուվեյդա նահանգ։ Սիրիայի իշխանությունները լրացուցիչ ուժեր ուղարկեցին երկրի հարավ։ Հուլիսի 18-ին նահանգում ընթանում էին ծանր մարտեր։
Լրահոս
0