https://arm.sputniknews.ru/20250718/siriajum-tezh-marter-en-yntanum-ishkhanamet-khmberi-ev-druzneri-mijev-gjugher-en-ajrvum-91477709.html
Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում
Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում
Sputnik Արմենիա
Չնայած Սիրիայի հարավում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին հաղորդագրություններին` արյունահեղությունը շարունակվում է: 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T17:27+0400
2025-07-18T17:27+0400
2025-07-18T17:27+0400
սիրիա
դրուզ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91474543_0:0:1280:720_1920x0_80_0_0_7b0f5071bd4941663630892794812f4d.jpg
Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ զինված կազմավորումների և դրուզական ջոկատների միջև: Տեղեկությունը հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։Սիրիայի կառավարության կողմից աջակցվող ցեղային կազմավորումները փորձում են հարձակվել Սուվեյդա քաղաքի վրա։ Բեդվինների և դրուզների միջև մարտերն այժմ ընթանում են Սուվեյդայի մոտակայքում։Դեռ երեկ տեղեկություն կար, որ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին, հայտնել էին, թե Անկարան կարևոր դեր է խաղացել Սիրիայի Սուվեյդա նահանգում հրադադար հաստատելու գործում:Սակայն անցած գիշեր հարյուրավոր բեդվիններ շարժվել են դեպի Սուվեյդա նահանգ։ Սիրիայի իշխանությունները ևս լրացուցիչ ուժեր են ուղարկել երկրի հարավ։ Զինված կազմավորումների տեղափոխումը շարունակվում է։Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ожесточенные бои между друзами и правительственными силами на юге Сирии
Sputnik Արմենիա
Ожесточенные бои между друзами и правительственными силами на юге Сирии
2025-07-18T17:27+0400
true
PT1M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91474543_161:0:1121:720_1920x0_80_0_0_cb487dbbddd7ec2968e635dedf9cbe51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, դրուզ, տեսանյութ, տեսանյութեր, видео
սիրիա, դրուզ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում
Չնայած Սիրիայի հարավում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին հաղորդագրություններին` արյունահեղությունը շարունակվում է:
Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ զինված կազմավորումների և դրուզական ջոկատների միջև: Տեղեկությունը հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։
Սիրիայի կառավարության կողմից աջակցվող ցեղային կազմավորումները փորձում են հարձակվել Սուվեյդա քաղաքի վրա։ Բեդվինների և դրուզների միջև մարտերն այժմ ընթանում են Սուվեյդայի մոտակայքում։
Դեռ երեկ տեղեկություն կար, որ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին, հայտնել էին, թե Անկարան կարևոր դեր է խաղացել Սիրիայի Սուվեյդա նահանգում հրադադար հաստատելու գործում:
Սակայն անցած գիշեր հարյուրավոր բեդվիններ շարժվել են դեպի Սուվեյդա նահանգ։ Սիրիայի իշխանությունները ևս լրացուցիչ ուժեր են ուղարկել երկրի հարավ։ Զինված կազմավորումների տեղափոխումը շարունակվում է։
Բեդվիններն այրում են դրուզների դրոշները, գյուղերը, զինված կազմավորումները շարունակում են հրաձգությունը և հարձակումները։ Դրուզների շրջանում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան։ Գերեվարվել են կանայք ու երեխաներ։ Կորուստներ ունեն նաև զինյալները։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ
զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։
Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։