https://arm.sputniknews.ru/20250719/patzhamijvocajin-tshnshman-sharunakman-depqum-irany-durs-kga-mijukajin-zenqi-pajmanagric-91499608.html
Պատժամիջոցային ճնշման շարունակման դեպքում Իրանը դուրս կգա Միջուկային զենքի պայմանագրից
Պատժամիջոցային ճնշման շարունակման դեպքում Իրանը դուրս կգա Միջուկային զենքի պայմանագրից
Sputnik Արմենիա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: 19.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-19T14:18+0400
2025-07-19T14:18+0400
2025-07-19T14:33+0400
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի բարձր մակարդակի հարստացումը, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը շարունակվի: Ինչպես փոխանցում է Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզաին։Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Երկրի ԱԳ նախարար Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն։Իրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած ՄԱԳԱՏԷ–ի բանաձևին. նախագահԻրանում որպես համագործակցության վերականգնման պայման են նշել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին ցուցաբերած անգործության համար ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հասցեին Իրանի քննադատության հետ:Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը միջազգային փաստաթուղթ է, որը մշակվել է ՄԱԿ-ի Զինաթափման կոմիտեի կողմից՝ նպատակ ունենալով կանխել միջուկային զենք ունեցող երկրների շրջանակի ընդլայնումը։Իրանը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ կվերաբերվի միջուկային հարցի մասին Թեհրանի պատասխանին. ԱԳՆ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ
Պատժամիջոցային ճնշման շարունակման դեպքում Իրանը դուրս կգա Միջուկային զենքի պայմանագրից
14:18 19.07.2025 (Թարմացված է: 14:33 19.07.2025) Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի բարձր մակարդակի հարստացումը, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը շարունակվի: Ինչպես փոխանցում է Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզաին։
«Իրանն առայժմ միայն դադարեցրել է լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը, սակայն մինչ օրս մնում է պայմանագրի անդամ։ Բայց պատժամիջոցային ճնշման շարունակման դեպքում օրակարգում կարող է հայտնվել պայմանագրից դուրս գալը, մինչև 60 % ուրանի հարստացումը, արդիականացված ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը և միջուկային ոլորտում հարաբերությունների ընդլայնումը», – ասել է Ռեզաին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Երկրի ԱԳ նախարար Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն։
Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման են նշել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին ցուցաբերած անգործության համար ՄԱԳԱՏԷ-ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հասցեին Իրանի քննադատության հետ:
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը միջազգային փաստաթուղթ է, որը մշակվել է ՄԱԿ-ի Զինաթափման կոմիտեի կողմից՝ նպատակ ունենալով կանխել միջուկային զենք ունեցող երկրների շրջանակի ընդլայնումը։