https://arm.sputniknews.ru/20250609/irany-hujs-uni-vor-amnn-lurj-kverabervi-mijukajin-harci-masin-tehrani-pataskhanin-agn-89894167.html
Իրանը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ կվերաբերվի միջուկային հարցի մասին Թեհրանի պատասխանին. ԱԳՆ
Իրանը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ կվերաբերվի միջուկային հարցի մասին Թեհրանի պատասխանին. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը որևէ կոնկրետ բովանդակություն չուներ։ 09.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-09T14:00+0400
2025-06-09T14:00+0400
2025-06-09T14:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
ամն
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:801:451_1920x0_80_0_0_9487b083c6eef07a9f669e5e4d5c8bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իրանական կողմը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ մոտեցում կցուցաբերի միջուկային հարցի վերաբերյալ պատասխան առաջարկների քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար:Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը որևէ կոնկրետ բովանդակություն չուներ և փաստացի չէր արտացոլում բանակցությունների վերջին հինգ փուլերը։Tasnim գործակալության տվյալներով՝ Իրանը երկու օրվա ընթացքում պատասխան կուղարկի ԱՄՆ–ին։ Իրանի պատասխանը կներառի Թեհրանի կողմից իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության պահպանումը, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները մեղմելուն՝ պատժամիջոցների վերացման դիմաց։Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հունիսի 4-ին հայտարարել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները Իրանի շահերի դեմ են ուղղված: Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, կմերժի դրանք։Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_fa3de688662c8987c35686054f6763b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, ամն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, ամն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), իսմայիլ բաղայի
Իրանը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ կվերաբերվի միջուկային հարցի մասին Թեհրանի պատասխանին. ԱԳՆ
14:00 09.06.2025 (Թարմացված է: 14:05 09.06.2025) Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը որևէ կոնկրետ բովանդակություն չուներ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իրանական կողմը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ մոտեցում կցուցաբերի միջուկային հարցի վերաբերյալ պատասխան առաջարկների քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար
Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար:
«Մենք մեր պատասխան առաջարկը ԱՄՆ–ին կներկայացնենք Օմանի միջոցով, հենց որ այն վերջնականապես կազմված լինի։ Անկասկած, Միացյալ Նահանգների շահերից է բխում լուրջ դիտարկել այդ առաջարկը», – ասել է Բաղային։
Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը որևէ կոնկրետ բովանդակություն չուներ և փաստացի չէր արտացոլում բանակցությունների վերջին հինգ փուլերը։
Tasnim գործակալության տվյալներով՝ Իրանը երկու օրվա ընթացքում պատասխան կուղարկի ԱՄՆ–ին։ Իրանի պատասխանը կներառի Թեհրանի կողմից իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության պահպանումը, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները մեղմելուն՝ պատժամիջոցների վերացման դիմաց։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հունիսի 4-ին հայտարարել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները Իրանի շահերի դեմ են ուղղված: Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, կմերժի դրանք։
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար
Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին: