https://arm.sputniknews.ru/20250716/adbejany-khaghaghutjan-pajmanagiry-chi-stvoragrum-pvokhadardz-anvstahutjan-pattsharvov-pashinjan-91393912.html
Ադբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրում փոխադարձ անվստահության պատճառով. Փաշինյան
Ադբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրում փոխադարձ անվստահության պատճառով. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ ինչու Ադրբեջանը ՀՀ-ի նման պատրաստակամ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T17:06+0400
2025-07-16T17:06+0400
2025-07-16T17:10+0400
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
աբու դաբի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_0:173:1670:1113_1920x0_80_0_0_2f5fcde6f4d2b46244c27a73bb1f8b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խոր անվստահություն։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը դեռ չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։Նա նկատեց, որ պաշտոնական Բաքուն ստորագրման հետ կապված իր նախապայմանները հրապարակային ներկայացրել է։Փաշինյանի խոսքով՝ Երևանի և Բաքվի հրապարակային դիրքորոշումները չեն համընկնում, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են։«Աբու Դաբին ինչո՞ւ է կարևոր, որ ընդհանուր անվստահությունը հաղթահարենք։ Կարծում եմ՝ հետևողական լինելն ու նման հանդիպումները հնարավորություն են տալիս մտահոգությունների պարզաբանման»,– նշեց Փաշինյանը։Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկնել էր այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը. այն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները սկսվել են 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հինգ կետից բաղկացած առաջարկություն։ Այնուհետև Երևանն ուղարկեց իր առաջարկներն ու մեկնաբանությունները։ Երեք տարվա ընթացքում կողմերը միմյանց ուղարկել են 10-ից ավելի առաջարկների փաթեթ։Արդյունքում 2025 թվականի մարտի 13-ին կողմերը հայտարարեցին ամբողջ փաստաթղթի համաձայնեցման մասին։
ադրբեջան
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_149:0:1633:1113_1920x0_80_0_0_5101937af253f0faf66841b2bee72bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, աբու դաբի
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, աբու դաբի
Ադբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրում փոխադարձ անվստահության պատճառով. Փաշինյան
17:06 16.07.2025 (Թարմացված է: 17:10 16.07.2025) Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ ինչու Ադրբեջանը ՀՀ-ի նման պատրաստակամ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խոր անվստահություն։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը դեռ չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։
Նա նկատեց, որ պաշտոնական Բաքուն ստորագրման հետ կապված իր նախապայմանները հրապարակային ներկայացրել է։
«Մենք հայտարարել ենք, որ խորհրդակցություններ ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի ընդհանուր ըմբռնում ձևավորենք հնարավոր գործողությունների հաջորդականության վերաբերյալ` մինչև հասնենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Բայց կարևոր է նաև ստորագրումից հետո վավերացումը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Երևանի և Բաքվի հրապարակային դիրքորոշումները չեն համընկնում, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են։
«Աբու Դաբին ինչո՞ւ է կարևոր, որ ընդհանուր անվստահությունը հաղթահարենք։ Կարծում եմ՝ հետևողական լինելն ու նման հանդիպումները հնարավորություն են տալիս մտահոգությունների պարզաբանման»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ
Ալիևը կրկնել էր այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը. այն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։
Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները սկսվել են 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հինգ կետից բաղկացած առաջարկություն։ Այնուհետև Երևանն ուղարկեց իր առաջարկներն ու մեկնաբանությունները։ Երեք տարվա ընթացքում կողմերը միմյանց ուղարկել են 10-ից ավելի առաջարկների փաթեթ։
Արդյունքում 2025 թվականի մարտի 13-ին կողմերը
հայտարարեցին ամբողջ փաստաթղթի համաձայնեցման մասին։