https://arm.sputniknews.ru/20250718/samvel-karapetjani-pastabannery-pahanjum-en-kargapahakan-varujt-harucel-2-datavvori-dem-91482604.html
Սամվել Կարապետյանի փաստաբանները պահանջում են կարգապահական վարույթ հարուցել 2 դատավորի դեմ
Սամվել Կարապետյանի փաստաբանները պահանջում են կարգապահական վարույթ հարուցել 2 դատավորի դեմ
Sputnik Արմենիա
Վարդևանյանը վստահ է, որ Կարապետյանին կալանավորելու որոշումը նաև ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակն է ունեցել: 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T19:38+0400
2025-07-18T19:38+0400
2025-07-18T19:55+0400
սամվել կարապետյան
դատ
դատավոր
փաստաբան
արմեն դանիելյան
արտակ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90980964_0:0:1601:901_1920x0_80_0_0_2b060393b330da49c4d21baf3255421d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Արմեն Դանիելյանի և Արտակ Կարապետյանի դեմ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։Նա շեշտել է, որ «Տաշիր» խմբի ընկերություների նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է գլխավոր դատախազի հաղորդման և դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ, իսկ կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով։Վարդևանյանը վստահ է, որ այս ամենը կատարվում էր նաև ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90980964_24:0:1444:1065_1920x0_80_0_0_4d6ae531fea37c90733f574d2b60a607.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, դատ, դատավոր, փաստաբան, արմեն դանիելյան, արտակ կարապետյան
սամվել կարապետյան, դատ, դատավոր, փաստաբան, արմեն դանիելյան, արտակ կարապետյան
Սամվել Կարապետյանի փաստաբանները պահանջում են կարգապահական վարույթ հարուցել 2 դատավորի դեմ
19:38 18.07.2025 (Թարմացված է: 19:55 18.07.2025) Վարդևանյանը վստահ է, որ Կարապետյանին կալանավորելու որոշումը նաև ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակն է ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Արմեն Դանիելյանի և Արտակ Կարապետյանի դեմ։ Այս մասին «
Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նշյալ դատավորներն իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման»,–նշել է Վարդևանյանը
Նա շեշտել է, որ «Տաշիր» խմբի ընկերություների նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է գլխավոր դատախազի հաղորդման և դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ, իսկ կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով։
Վարդևանյանը վստահ է, որ այս ամենը կատարվում էր նաև ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։