00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք էր ազնիվ լինել և ասել` ունենք վերարտահանում. Մանասերյանը` արտահանման խնդիրների մասին

© Sputnik / Zara MikaԹաթուլ Մանասերյան
Թաթուլ Մանասերյան - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2025
Բաժանորդագրվել
Տնտեսագետի կարծիքով` ամեն տարի մեր երկիրը արտահանման հարցով նույն խնդիրների հետ է բախվում, մինչդեռ հնարավոր է նախապես դրանք ուսումնասիրել, քայլեր ձեռնարկել, պայմանավորվածություններ ձեռք բերել և չթշնամանալ, օրինակ` բարեկամ Վրաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ իշխանությունը պետք է լինել ազնիվ ու իրերը կոչեր իրենց անուններով և ասեր, որ ունենք վերարտահանում։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
«Այսօր մենք ծիծաղելի վիճակում ենք հայտնվել և թշնամիների, և բարեկամների մոտ. բանն այն է, որ ճիշտ խոսելը պետք է մշակույթ լինի բոլոր բնագավառներում, մինչդեռ մեր իշխանությունների մոտ հակառակն է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` երբ նայում ենք ՀՀ–ից արտահանվող ապրանքների տեսականիին, ապա ոսկու այն ծավալը, որ արտահանվում է, եթե անգամ ՀՀ–ում ծեր ու մանուկ սկսեին ոսկերչությամբ զբաղվել, միևնույնն է` այդ ծավալներն անհնարին էր ունենալ ու արտահանել։
«Սա վերարտահանման ամենավատ օրինակներից է։ Ընդհանրապես, արտահանման մեջ մենք այնպիսի ապրանքներ ունենք, որ եթե չճանաչեինք ՀՀ տնտեսությունը, ապա կմտածենք, թե բարձր տեխնոլոգիաներ արտահանող, ավտոմեքենաներ արտադրող և արտահանող, բջջային հեռախոսներ արտահանող երկիր ենք»,– նշեց Մանասերյանը։
Ինչ վերաբերում է արտահանման խնդիրներին ընդհանուր առմամբ, ապա նրա խոսքով` ամեն տարի նույն խնդիրների հետ ենք բախվում, մինչդեռ հնարավոր է նախապես դրանք ուսումնասիրել, քայլեր ձեռնարկել, պայմանավորվածություններ ձեռքբերել և չթշնամանալ, օրինակ` բարեկամ Վրաստանի հետ։
«Արտահանման խնդիրներից խուսափելու համար պետք է նախ դրանցով զբաղվող լինի։ Մինչդեռ երկրի գլխին այն մարդիկ են, որոնք յաթաղանի պետությանը (նկատի ունի Թուրքիային–խմբ.) մեզ մատուցում են որպես բարեկամ պետություն, իսկ բարեկամ պետությանն (նկատի ունի Վրաստանին–խմբ.) անտեսում են, թե, բա, նա ով է, որ մենք նստենք ու նրա հետ խոսենք։ Մինչդեռ պետք է հաշվի նստենք բարեկամ, քրիստոնյա պետության հետ»,– նշեց տնտեսագետը։
Ըստ նրա` արտահանման խնդիրների լուծման համար պատասխանատուները պետք է իրենց տեղերում լինեն, սակայն մենք վաղուց ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում։
Մանասերյանի կարծիքով` պետությունն իր տեղում է լինում, երբ լիարժեք իրականացնում իր երկու հիմնական գործառույթները` կարգավորիչ և վերահսկիչ, որոնք այսօր ուղղակի չեն գործում։
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին շրջանում մի շարք ոլորտներում արտահանման խնդիրներ ունի` կոնյակի, ծաղիկների, հեղուկ գազի։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս շուկաների հետ կապված պարբերաբար տեղեկություն է հրապարակում, թե երբ, որքան խմբաքանակ է սահմանն անցել ու հասել արտահանման երկիր։
Լրահոս
0