00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետդեպն ամերիկացի պաշտոնյաներին արգելել է գնահատականներ տալ այլ երկրների ընտրություններին

© AP Photo / Luis M. AlvarezԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2025
Բաժանորդագրվել
Ռուբիոյի ստորագրած փաստաթղթում պարզաբանվում է, որ որոշման հիմքում ազգային ինքնիշխանության սկզբունքի պահպանումն է։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցնում այլ երկրներում ընտրությունների հրապարակային գնահատականների վրա։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներքին հրահանգը:
Թերթի տվյալներով՝ պետքարտուղար Ռուբիոյի ստորագրած փաստաթղթով գերատեսչությունից պահանջվում է զերծ մնալ այլ երկրներում ընտրությունների վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններից, եթե դրանցում չկա ԱՄՆ-ի հստակ արտաքին քաղաքական շահը:
ԱՄՆ-ն չեղարկել է ՀՀ-ում և այլ երկրներում արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը
Այսպիսով, Վաշինգտոնը հրաժարվում է արտասահմանում ընտրությունների անցկացման ազնվությունը գնահատելու գործունեությունից, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է «ժողովրդավարական չափանիշներն առաջ մղելու համար»:
«Եթե հարկ է մեկնաբանել օտարերկրյա ընտրությունները, մեր հաղորդագրությունը պետք է լինի հակիրճ՝ կենտրոնացած հաղթած թեկնածուին շնորհավորելու վրա։ Ուղերձներում պետք է խուսափել ընտրական գործընթացի ազնվության կամ ամբողջականության, դրա լեգիտիմության կամ համապատասխան երկրի ժողովրդավարական արժեքների մասին արտահայտություններից», - ասված է փաստաթղթում։
Ըստ փաստաթղթի` Պետդեպարտամենտը հանձնարարում է այլ երկրներում ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններ հրապարակելիս խուսափել ընտրական գործընթացի ազնվության կամ թափանցիկության, դրա լեգիտիմության, ինչպես նաև այս կամ այն երկրի ժողովրդավարական արժեքների մասին գնահատականներից:
«ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա այլ երկրներում ընտրությունների լեգիտիմության, ազնվության և ժողովրդավարական բնույթի մասին մեկնաբանություններից, եթե դրա համար չլինի հստակ և համոզիչ արտաքին քաղաքական անհրաժեշտություն», - WSJ-ն մեջբերում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրահանգը:
Ռուբիոն և Ուիտկոֆը Փարիզում կքննարկեն Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը
Փաստաթղթում պարզաբանվում է, որ որոշման հիմքում ազգային ինքնիշխանության սկզբունքն է, որի պահպանման վրա ուշադրություն է հրավիրել Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահ Թրամփը բազմիցս դեմ է արտահայտվել այլ երկրների գործերին Միացյալ Նահանգների ակտիվ միջամտությանը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա ներքին քաղաքականության վրա:
Լրահոս
0