00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուծումներ կարող են լինել ցանկացած պահի. ՀԾԿՀ–ն քննում է ՀԷՑ–ի դեմ բողոքը

© SputnikՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ
ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2025
Բաժանորդագրվել
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի նոր կառավարչի նշանակմանը, ապա հանձնաժողովից տեղեկացրին, որ ՀԾԿՀ նախագահը կառավարիչ նշանակում կամ չի նշանակում վարչական վարույթ սկսելու մասին որոշում կայացնելու ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է կառավարության բողոքը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ և արդեն քննարկում է այն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հանձնաժողովից։
«ՀԾԿՀ–ն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացել է հաղորդումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» խախտումների և, ընդհանուր առմամբ, հանրային մեծ դժգոհություն ունենալու վերաբերյալ։ Այդ հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը կարող է վարչական վարույթ հարուցել, եթե տեսնի, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմքերը, սակայն կարող է միայն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»,– նշեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
ՀԾԿՀ–ից ավելացրին, որ կանխարգելիչ միջոցառումներն օրենքով կարող են լինել մի քանիսը։ Ինչ վերաբերում է որոշման կայացման ժամկետներին, ապա հանձնաժողովից նշեցին, որ այս պահին էլ աշխատում են որոշման վրա։ Ի դեպ, ՀԾԿՀ–ն ՏԿԵՆ–ի հաղորդումը ստացել է հուլիսի 16-ին և պետք է քննի և որոշում կայացնի հնգօրյա ժամկետում։ Ժամկետը լրանում է հուլիսի 20–ին։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի նոր կառավարչի նշանակմանը, ապա հանձնաժողովից տեղեկացրին, որ ՀԾԿՀ նախագահը կառավարիչ նշանակում կամ չի նշանակում վարչական վարույթ սկսելու մասին որոշում կայացնելու ժամանակ։
Նշենք, որ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատեց ՀԷՑ–ի կառավարիչ նշանակելու համար։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ցանկանում է նշանակել ՀԷՑ–ի կառավարիչ։
Լրահոս
0