00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի պետնախարարը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել

© Sputnik / Aram NersesyanՆժդեհ Իսկանդարյան
Նժդեհ Իսկանդարյան - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2025
Բաժանորդագրվել
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Նժդեհ Իսկանդարյանին ՔԿ հրավիրելը քաղաքական հետապնդում է որակում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
«Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացն ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։ Պարոն Իսկանդարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն»,– ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը Իսկանդարյանին ՔԿ կանչելը քաղաքական հետապնդում է որակել` ընդգծելով, որ սա հարված է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլև Արցախի պետական ինստիտուտների ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանն ու կենսունակությանը։
Հիշեցնենք` արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում` պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները։ Հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չտվեցին, որ նրանք երթ իրականացնեն` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը հուլիսի 14-ին հայտարարեց, որ բռնի տեղահանվածները ժամանակավորապես կդադարեցնեն փողոցային ակցիաները, քանի որ անհրաժեշտ հանրային աջակցություն չկա։ Նա նշեց, որ կքննարկեն հետագա քայլերը և դրանց մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախի մշտական ներկայացուցչության շենքը գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Նա ընդգծեց` թույլ չի տա, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։
Լրահոս
0