https://arm.sputniknews.ru/20250712/arcakhcinery-azatutjan-hraparakum-nstacujc-en-sksum-91275197.html
Արցախցիները Ազատության հրապարակում նստացույց են սկսում
Արցախցիները Ազատության հրապարակում նստացույց են սկսում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չեն տվել երթ իրականացնել, հայտարարելով, որ ուժ... 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T20:02+0400
2025-07-12T20:02+0400
2025-07-12T20:57+0400
արցախ
արցախցի
երթ
ոստիկան
երևան
ազատության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0c/91275315_1:0:1279:719_1920x0_80_0_0_c51c1e3e3abc5ebc1abaeabff43f1dbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չեն տվել երթ իրականացնել, հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց են իրականացնելու։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացքող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքում հայտարարեց խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։Նա նշեց, որ իրենք նախատեսել էին Ազատության հրապարակից երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, որպեսզի ԱԺ–ի մոտ վրաններ տեղադրեին կամ շարունակիեն երթը դեպի ՀՀ կառավարության շենք։«Քանի որ ոստիկանները մեզ արգելեցին վրաններ տեղադրել, ուժ կիրառելու սպառնալիքով, մենք այստեղ իրականացնելու ենք նստացույց՝ նրանց հետ կապ պահելով»,–ասաց Մկրտչյանը։Հանրահավաքի մասնակից ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա արցախցիների կողմից արդեն ծայրահեղ քայլ է, քանի որ կառավարությունը ողջամիտ ժամկետներում այդպես էլ լուծումներ չի տվել նրանց բարձրացրած խնդիրներին։ Նա ընդգծեց, որ կարևոր է, որ լուծվեն արցախցիների ոչ միայն սոցիալական խնդիրները, այլ նաև ապահովվի նրանց Արցախ անվտանգ հավաքական վերադարձը և մյուս կարևոր խնդիրները։Սաիդա Պողոսյանն էլ հայտարարեց, որ խորհրդի անդամներով շարունակելու են մնալ Ազատության հրապարակում և կոչ արեց հավաքվածների չլքել հրապարակը։«Խորհրդի ամբողջ կազմը նստացույց է հայտարարում, և խնդրում ենք, ովքեր ինչով կարող են օգտակար եղել, եթե կարող եք բերեք քնապարկներ, աթոռներ, ջուր, որպեսզի կարողանանք գիշերն այստեղ անցկացնել»,–ասաց Պողոսյանը։Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրի մասով, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։
երևան
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ոստիկանները զգուշացրել են, որ երթի դեպքում ուժ կգործադրվի. Արտակ Մկրտչյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում նստացույց են սկսում
Sputnik Արմենիա
Ոստիկանները զգուշացրել են, որ երթի դեպքում ուժ կգործադրվի. Արտակ Մկրտչյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում նստացույց են սկսում
2025-07-12T20:02+0400
true
PT1M14S
Խորհրդի ամբողջ կազմը նստացույց է հայտարարում. Սաիդա Պողոսյան
Sputnik Արմենիա
Խորհրդի ամբողջ կազմը նստացույց է հայտարարում. Սաիդա Պողոսյան
2025-07-12T20:02+0400
true
PT1M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0c/91275315_161:0:1120:719_1920x0_80_0_0_ce415e337ae6a624efa681c54daf995d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախցի, երթ, ոստիկան, երևան, ազատության հրապարակ, видео
արցախ, արցախցի, երթ, ոստիկան, երևան, ազատության հրապարակ, видео
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չեն տվել երթ իրականացնել, հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց են իրականացնելու։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացքող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքում հայտարարեց խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
«Որպեսզի չգնանք բախումների ոստիկանների հետ, մենք նստացույց կիրականացնեք։ Չեմ կարծում՝ այստեղ խնդիրներ կունենանք»,–ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ իրենք նախատեսել էին Ազատության հրապարակից երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, որպեսզի ԱԺ–ի մոտ վրաններ տեղադրեին կամ շարունակիեն երթը դեպի ՀՀ կառավարության շենք։
«Քանի որ ոստիկանները մեզ արգելեցին վրաններ տեղադրել, ուժ կիրառելու սպառնալիքով, մենք այստեղ իրականացնելու ենք նստացույց՝ նրանց հետ կապ պահելով»,–ասաց Մկրտչյանը։
Հանրահավաքի մասնակից ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա արցախցիների կողմից արդեն ծայրահեղ քայլ է, քանի որ կառավարությունը ողջամիտ ժամկետներում այդպես էլ լուծումներ չի տվել նրանց բարձրացրած խնդիրներին։ Նա ընդգծեց, որ կարևոր է, որ լուծվեն արցախցիների ոչ միայն սոցիալական խնդիրները, այլ նաև ապահովվի նրանց Արցախ անվտանգ հավաքական վերադարձը և մյուս կարևոր խնդիրները։
Սաիդա Պողոսյանն էլ հայտարարեց, որ խորհրդի անդամներով շարունակելու են մնալ Ազատության հրապարակում և կոչ արեց հավաքվածների չլքել հրապարակը։
«Խորհրդի ամբողջ կազմը նստացույց է հայտարարում, և խնդրում ենք, ովքեր ինչով կարող են օգտակար եղել, եթե կարող եք բերեք քնապարկներ, աթոռներ, ջուր, որպեսզի կարողանանք գիշերն այստեղ անցկացնել»,–ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրի մասով, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։